Հայաստանը մեկուսացումից հանելու թանկ գինը

Երեկ Երևանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Հայաստան-ՆԱՏՕ 25-ամյա համագործակցության արդյունքներն են ամփոփվել և հետագա գործակցությունն է ուղենշվել Նալբանդյան-Գոթեմյոլլեր՝ կայացած հանդիպմանը։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրենց հանդիպման ընթացքում չեն շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։ «ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը բխում է մեր փոխադարձ շահերից։ Այս տարի ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցրեց իր նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի շրջանակում մենք սերտորեն աշխատում ենք ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների բնագավառներում։ Եվ մենք աշխատելու ենք մեր առջև դրած առաջարկությունների հիման վրա»,- մասնավորապես, ասել է Նալբանդյանը։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ վարվող բանակցությունների մասին խոսել էր նաև Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, շեշտելով, որ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն։ Հայ պաշտոնյան նշել էր, որ այդ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն զենք-զինամթերք գնելով, այլ իր մեջ ներառելու է տարբեր բաղկացուցիչներ։ Մինչև Ռոուզ Գոթեմյոլլերի Երևան այցը, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին էր անդրադարձել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, նշելով՝ դաշինքը պատրաստ է շարունակել՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին։ Ռոուզ Գոթեմյոլլերին երեկ ընդունելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ռոուզ Գոթեմյոլլերը դեռ 1990-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմում: «Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում էին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին: Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է գործընթացում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ միասին։ Մենք ՆԱՏՕ-ում ակնկալում ենք, որ նոր առաջընթաց կտեսնենք այս ճգնաժամի լուծման ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հակամարտության լուծումը բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ ՆԱՏՕ-ի անունից կարող եմ ասել, որ մենք դրական ենք գնահատում և ուրախ ենք տեսնել վերջերս բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը: Հույս ունեմ, որ դրանք արդյունք կտան»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։ Գոթեմյոլլերի խոսքով՝ շատ դրական 25 տարիներ էին. «Մենք այնքան շատ բան ենք արել միասին, և առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում ենք այդ մասնակցությունը»: Ռոուզ Գոթեմյոլերին երեկ ընդունել է Սերժ Սարգսյան, որը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն: Այսպես, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների առումով տարին կարելի է արդյունավետ համարել: Այս տարի Սերժը Սարգսյանը Բրյուսել էր այցելել, որտեղ հյուրընկալվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նրան ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ խնդրում միանշանակ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անվերապահ սատարում, այսինքն՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա: Լինելով անվտանգային և ռազմաքաղաքական այլ դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, Հայաստանը կարողանում է հավասարակշռել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, և սա ընկալում են թե՛ Ռուսաստանում, թե՛ ՆԱՏՕ-ում: Հայաստանը հետևողական աջակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում: Իսկ սա գնահատում են Հյուսիսատլանտյան դաշինքում: Բացի այդ, Հայաստանն Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) մասնակից է, հաջողությամբ իրականացրել է չորս ծրագիր, և արդեն իսկ հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը: Ռոուզ Գոթեմյոլերը, որը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն է եղել, կարևոր մեսիջներով հեռացավ Հայաստանից: Մեր պետության միջազգային վարկանիշի բարձրացման համար ստեղծվել են կարևոր նախադրյալներ: Դրանցից պետք է օգտվել՝ «և-և»-ի քաղաքականությունն առավել շահավետ ու արդյունավետ դարձնելու համար, ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի քաղաքական, տնտեսական և ռազմական զարգացման: Այլ տարբերակ Հայաստանն ուղղակի չունի: Դատելով արտաքին քաղաքական վերջին զարգացումներից՝ սա գիտակցում է Սերժ Սարգսյանը: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am