«Մաեստրոյի խոսքը ես չեմ ուզում մեկնաբանել». Դավիթ Հարությունյան
«Մաեստրոյի խոսքը ես չեմ ուզում մեկնաբանել:Եթե դատենք օրենքում գողության ձևակերպունից, Շ.Ազնավուրի խոսքը իրավական առումով քննադատության չի դիմանում, և այն պետք է դիտարկել որպես պատկերավոր խոսք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի հայտարարությունը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախկին խոստումներին և հետագա պաշտոնավարմանը` Դ.Հարությունյանը նշեց, որ նման հարցերի ժամանակ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ: «Այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ վիճակում ենք գտնվելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ»,- ասաց Դ.Հարությունյանը:
