Եւ այս մարդը կարծում է, թե՝ հայ ժողովրդին լավ է ճանաչում․․․ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան հաճախ մեկնում արտերկիր

Ոմանք զարմանում են՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան հաճախ մեկնում արտերկիր․ մեկ ինչ -որ գագաթնաժողովի, մեկ՝ քննարկման․ մեկ՝ ԱՄՆ, հետո՝ Ռուսաստան ու Չինաստան, Եւրոպա եւ անգամ՝ Եգիպտոս ու Տաջիկստան։ Վերջին 1 ամսվա ընթացքում հասցրել է լինել Բրյուսելում, Վատիկանում, Կոպենհագենում, Թբիլիսիում, այս օրերին էլ Փարիզում է։ Մի՞թե ուղղակի աշխարհ տեսնելու, շրջագայելու, հանգստանալու կարիք ունի, գուցե՝ նյարդերը հանգստացնելու․․․ Բայց չէ՞ որ այս ամռանն աննախադեպ երկար՝ ուղիղ մեկ ամիս արձակուրդում էր եւ 2 ամսվա ընթացքում դժվար թե հասցրած լինի այդքան հոգնել, որ բյուջեի հաշվին նման շրջագայություններով փորձի հանգստանալ։ Ի վերջո՝ ո՞վ պետք է հայաստանյան կառավարման համակարգը ղեկավարի, (ասում էր չէ՞․ կառավարությունը ես եմ) եթե ինքը Հայաստանում ավելի քիչ ժամանակ է անցկացնում, քան դրսերում։ Մանավանդ որ Հայաստանում եղած օրերի մի մասն էլ զբաղված է ապօրինի պատարագների մասնակցելով, հակաեկեղեցական պայքարն առաջնորդելով, ռիլեր նկարելով, անգամ նորաձեւության ցուցադրությունների մասնակցելով։
Պատասխանը շատ պարզ է՝ նրան, գուցե՝ իր քաղտեխնոլոգներին, թվում է, թե այս ուղեւորությունները եւ տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը կարող է բարձրացնել իր գահավիժած ռեյտինգը, մարդկանց ներշնչել, որ ինքն ընդունված է աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ հայ ժողովուրդն էլ կզարմանա ու կհաշտվի ՔՊ-ի՝ առաջիկա վերարտադրության հետ։ Նրան թվում է, որ եթե մի օր Թրամփի հետ լուսանկարվի, մյուս օրը՝ Պուտինի, Էմանուել Մակրոնն էլ մի հանդիպման ընթացքում 5 անգամ գրկախառնվի եւ դա 200 տարբեր պոզաներով լուսանկարեն ու տարածեն, 2026-ին հաղթելը կհեշտանա եւ վարկաբեկված, ձախողված, երկրի կառավարումը տապալած, այսքան աղետ հայ ժողովրդին բերած ՔՊ-ին մարդիկ քվե կտան․․․
Եւ այս մարդը կարծում է, թե՝ հայ ժողովրդին լավ է ճանաչում․․․

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am