Անվճար խորհուրդ Փաշինյանի համար. ինչպես պատրաստվել 2026-ի ընտրություններին՝ հանդես գալով տարբեր կերպարներով

Ինչպես հայտնի է, Փաշինյանն օր ու գիշեր մտածում է, թե ինչ կերպարով հանդես գա 2026-ի ընտրություններում, որ կարողանա գոնե որոշ թվով ձայներ ստանալ, եթե նույնիսկ չկարողանա հաղթել:

2021-ին նրան հաջողվեց հանդես գալ երկու կերպարով. «խաղաղասերի» և նախկինների «թալանը» վերադարձնող հայկական «Ռոբին Հուդ-ի», և դրա շնորհիվ նույնիսկ կարողացավ վերարտադրել իր իշխանությունը:

Գալիք 2026-ի ընտրություններում նրա՝ նախկինների «թալանի» խաղաքարտն այլևս չի գործելու: Դրա վառ ապացույցը Գյումրու անցած ընտրությունների արդյունքն էր:

Փաշինյանը դա հասկացել է և փորձում , գոնե «խաղաղասերի» խաղաթուղթը մաքսիմալ օգտագործել, որպեսզի գոնե 2021-ի կեսի չափ ձայն ստանա:

Դրա համար նա աղերսում է Ալիևից մինչև ընտրություններ ստորագրել այդ փաստաթուղթը, որպեսզի կարողանա ցույց տալ այդ թղթի կտորը, մտածելով, որ դրանով կկարողանա խաբել հանրության առավել թերզարգացած մասին:

Սակայն հանրության այդ հատվածը մեծ թիվ չի կազմում և նրան խորհուրդ են տվել նաև տարբեր խեղկատակ քայլերի դիմել, որպեսզի գրավի նաև հանրության քաղքենի մի մասին:

Դրա համար, օգոստոսի 8-ին նա հայտնվել էր Թրամփի սեղանի վրա և կողքը: Ճիշտ է, Թրամփն այդպես էլ նրա անունը չսովորեց, բայց դա ոչինչ:

Հասկանալով, որ դա քիչ է, Փաշինյանն փորձում է նոր կերպարներ հորինել՝ հանրությանը ներկայանալու համար:

Եթե նախկինում նա սատանաների հետևից էր ընկնում, հեծանիվ էր վարում, ապա այսօր որոշել է ամեն առավոտ սրտիկ ցույց տալով, բարի լույս մաղթել իր ընտրողներին:

Բայց դա էլ է քիչ: Մենք կարող ենք իրեն առաջարկել ամեն շաբաթ Հայաստան հրավիրել իրեն նման մի ինչ-որ կերպարի և համատեղ նկարվել, կամ՝ խեղկատակությամբ զբաղվել:

Մանավանդ, որ դրա համար բյուջեում զգալի գումարներ կան՝ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնն օգտագործելուց ստացած գումարներից:

Օրինակ, երեկ միջազգային ժամանցային մամուլը նկատել է, թե ինչպես է աշխարհի ամենասեքսուալ կին-«ռեյսավիկը» (խոշոր բեռնատարի վարորդ) «կիսվել» ինտիմ լուսանկարով։

Կոստառիկացի բեռնատարի վարորդուհի Միլենա Գոնսալեսը, որը հայտնի է նաև որպես «աշխարհի ամենասեքսուալ բեռնատարի վարորդ», իր բլոգում հրապարակել է «բաց» լուսանկար: Լուսանկարը հայտնվել է նրա Ինստագրամի էջում, և ունի ավելի քան 500.000 հետևող:

Համացանցում տեղադրված լուսանկարներում կինը նստած է մեքենայի առջևի նստատեղին՝ հագած կարմիր, նեղ երիզներով և խորը դեկոլտեով (լանջաբացվածքով) շապիկ։ Նա նաև կապույտ ջինսե շորտերով է, զարդերով, ոճավորված սանրվածքով, աչքի ընկնող դիմահարդարմամբ և կարմիր գլխաշորով։

Եթե նրան հրավիրեն Հայաստան և այս նույն բեռնատարում այս կինը նկարվի, օրինակ, Փաշինյանի հետ, ապա այս նկարը կտարածվի աշխարհով մեկ, և Փաշինյանի անուն-ազգանունը գոնե Թրամփը հաստատ կհիշի:

Մանավանդ, որ նա կանանց մասով պրոֆեսիոնալ է, և ուրեմն Փաշինյանն այս հարցում նույնպես շահած դուրս կգա:

Կընդունե՞ն այս առաջարկը Փաշինյանի թիմակիցները, պարզ կլինի մոտ ժամանակներս:

Պետք է շտապել, քանզի հույսը դնել միայն Էրդողանի և Ալիևի վրա՝ իմաստ չունի: Նրանք սովորաբար կարող են մեծ խոստումներ տալ և դրժել դրանք: Մանավանդ, որ միայն իրենց գործոնը խաղի մեջ դնելը, Փաշինյանի համար, քիչ կլինի՝ 2026-ին գոնե որոշ թվով ձայներ ստանալու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1579 անգամ
Լրահոս
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am