60 ժամ`իր ձերբակալման դեմ բողոք ներկայացնելու համար
Խորհրդարանը 60 կողմ և 34 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից օրինագծերի փաթեթը։ Դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագծով անձին տրվում է 60 ժամ ձերբակալման դեմ բողոք ներկայացնելու համար, իսկ դատարանը բողոքը պետք է քննի 5-օրյա ժամկետում, իսկ եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը նշված հարցը պետք է քննի անհապաղ։
