Նիկոլ Փաշինյանի խեղկատակություններն արդեն միջազգային ասպարեզո՞ւմ են սկսել նկատել. Սոբչակը ծաղրել է նրան

Ինչպես հայտնի է, Փաշինյանն արդեն տևական ժամանակ է, ինչ ամեն առավոտ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակում, ցույց է տալիս սրտիկի ժեստ և բաժանորդներին մաղթում «բարի լույս ու սեր»։

Այս ամենը նա զուգահեռում է ամեն անգամ մի ինչ-որ ֆոնային երաժշտությամբ:

Հայ հանրությունն արդեն սովորել է նրա այս խեղկատակություններին: Նախկինում նա իր տան բակում սատանաներ էր փնտրում, հետո հարբած փռվում էր խոտի վրա, ցույց տալով, թե նույնիսկ բոմժերի կերպարով կարող է հանդես գալ, իրենց, հավանաբար, դուր գալու համար:

Հետո հեծանվային էքսկուրսիաներ էր կազմակերպում, ցույց տալու համար, թե ինչ «պրոգրեսիվ» տղա է, որ որոշել է նման զբաղմունք ունենալ:

Իսկ վերջերս, իր իրական կերպարին համաձայն, որոշել է ամեն առավոտ «բարի լույսով» հանդես գալ:

Այստեղ էլ նա հավատարիմ է մնացել իր կերպարին, ընդ որում, ոչ միայն իր ձևով, այլև բովանդակությամբ:

Նա սրտիկելով, «սիրելով բոլորին», գործում է ճիշտ հակառակ ձևով՝ նույն այդ օրը «ատելով» ինչ-որ մեկին:

Սրտիկելու այս ցուցադրությունները համընկան նրա ռեպրեսիաների ուժգնանալու պրակտիկայի հետ, ինչը զարմանալի չէր: Քանզի «խաղաղություն» քարոզողը պատերազմ էր բերում, «Արցախը Հայաստան» ասողը Արցախը հանձնեց Ադրբեջանին և հպարտանում է իր այս քայլով, Մոնթեի կերպարով գալիս էր իշխանության , հետո ոչնչացնում նույն այդ Մոնթեի երազանքները, իսկ հետո սափրվելով, ցինիկաբար հայտարարում էր իր նոր կերպարափոխության մասին: Զարմանալի չէ, որ իր այս նոր խեղկատակ պահվածքով պիտի ծաղրանքի արժանանար նաև Հայաստանից դուրս:

Փաշինյանի վերջին «սրտիկելու» բռնկումը մեկնաբանել է ռուսաստռանցի բլոգեր Քսենիա Սոբչակը, իր ինստրագրամի էջում գրելով բառացի հետևյալը. «Արդյոք նա վերջապես կդիմի՞ Միխայիլ Կրուգին, թե՞ դեռ որքան պետք է սպասեմ, չեմ հասկանում»։

Հանրությանը հիշեցնենք, որ Կրուգը հայտնի ռուս երգահան և երգիչ է, ով հիմնականում մասնագիտացած էր «գողական երգերով»: Տարիներ առաջ նրան կողոպիտչներն սպանեցին իր սեփական տանը:

Սոբչակն իր այս հեգնանքը բազմաբնույթ իմաստով էր ներկայացել՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչ անլուրջ կերպար ունի Փաշինյանը:

Անկախ այս ամենից, Փաշինյանն այսօր ընկալվում է որպես Հայաստանի գործող ղեկավար և ուրեմն նրա բոլոր խեղկատակությունները վարկաբեկում են ոչ միայն իրեն, այլև Հայաստանը, մեզ բոլորիս:

Այս տարրական փաստը պիտի հասկանա ցանկացած քաղաքացի և գիտակցի, որ խայտառակությունից դեպի արհամարհանք և անհարգանք, մեկ քայլ է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 2027 անգամ
Լրահոս
Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am