Ռամզան Քադիրովը Ուզբեկստան իր այցը գովազդել է «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ(տեսանյութ)
Ռուսաստանյան քաղաքական էլիտայի instagram-ի ամենահայտնի օգտատեր,Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն իր Ուզբեկստան այցի մասին ռեպորտաժը,որը նա տեղադրել է երկու օր առաջ իր էջում համեմել է հայտնի հայ երգահան Արա Գևորգյանի “Արցախ”-ի երաժշտությունով… Որքան կարելի է կռահել Արա Գևորգյանի այս ստեղծագործությունը նաև սիրվել և ընդունվել է հյուսիսկովկասյան ժողովուրդների մոտ ևս… Հիշեցնեմ,որ հատկապես այս ստեղծագործությունը շատ “սիրված” է մեր արևելյան հարևանի մոտ,ովքեր հիմնականում գողանում են այն և փորձում ներկայացնել որպես ադրբեջանական… Գագիկ Համբարյան
