Կիրկորովի խորհրդավոր նվերը Պուգաչովային /տեսաշար/
terrnews.com-ը գրում է,որ վերջերս Ֆիլիպ Կիրկորովն Ալլա Պուգաչովային թանկարժեք նվեր է նվիրել:Խոսքը 9 000 եվրո արժողությամբ թալիսմանի մասին է, որը երգիչը Մայամիից է բերել:
Ուժ ունեցող յուրահատուկ զարդը ստեղծել է Ռուսաստանից գնացած նկարիչ Դանիել Պոելը: Նվերը պատրաստվել է հատուկ պատվերով՝ Պուգաչովայի համար: 61-սանտիմետրանոց թալիսմանը հիմա պաշտպանում է երգչուհուն և նրա ընտանիքին:
Դրա պատրաստման համար օգտագործվել են կիսաթանկարժեք քարեր՝ նեֆրիտ, ամեթիստ, սարդիոն, որոնք միասին պաշտպանում են այն կրողին:

