«Հրապարակ». Թիրախում Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան է

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի դեմ եւ վարույթի արդյունքում եզրակացրել է, որ Առաքելյանը խախտումներ է թույլ տվել։ Առաքելյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալն է եւ փեսան, իսկ հանձնաժողովը գտել է, որ Ավետիս Առաքելյանին առաջին փոխքաղաքապետ նշանակելով՝ շահերի բախում է տեղի ունեցել։ Գյումրու փոխքաղաքապետի ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վարույթի հետ կապված՝ իրենք դիրքորոշում են ներկայացրել հանձնաժողովին, իսկ խախտում արձանագրելու հետ կապված էլ նշեց, որ պետք է ուսումնասիրի եզրակացությունը, որպեսզի պարզ լինի՝ այն վիճարկելու հնարավորություն կա, թե՝ ոչ։ 


Վարդանյանը հանձնաժողովին ներկայացրած իր դիրքորոշման մեջ նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ բովանդակային իմաստով բացակայում է սահմանափակումների խախտման իրավիճակը, ուստիեւ, ըստ պատասխանող կողմի, պետք է կայացվեր խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն։ «Քաղաքական կառույցի»՝ Գյումրու ընտրություններին մասնակցած ՀՀ կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից 2025 թվականի մարտի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել կուսակցության կողմից հաստատված ընտրական ցուցակ, որի առաջին տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու, ներկայացված է եղել Վարդան Ղուկասյանը, իսկ երկրորդ տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու՝ Ավետիս Առաքելյանը։ «Ըստ ԿԸՀ-ի` Կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված հերթականության՝ համայնքի ղեկավարի, ղեկավարի առաջին տեղակալի եւ մյուս տեղակալների, ավագանու անդամների թեկնածուները գրանցվել են։ Նախեւառաջ պետք է արձանագրել, որ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնները քաղաքական են եւ ի սկզբանե ընտրվում են քաղաքական կուսակցության առաջադրմամբ՝ հանրության կողմից տեղական ինքնակառավարման մարմինը ձեւավորելու միջոցով»,- նշված է դիրքորոշման մեջ։ 
Փաստաբանը նաեւ նշում է, որ ԿԿՀ-ին հայտնած իր դիրքորոշման մեջ մատնանշվել է նաեւ վաղեմության ժամկետի հարցը, քանի որ Ավետիս Առաքելյանին «մեղսագրվող» գործողությունից անցել է ավելի քան 2 ամիս, երբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել։ Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ խնամիությամբ կապված անձինք չեն կարող պաշտոնավարել վերադասության-ենթակայության պայմաններում։ 

Պարզ է, որ այս պրոցեսները զուգադիպություն չեն, Գյումրու ընդդիմադիր քաղաքապետն ու նրա մերձավորներն իրավապահների թիրախում են․ քրեական գործերով են անցնում Ղուկասյանի որդին, եղբոր թոռը եւ այլ անձինք, իսկ Ղուկասյանը կալանքի տակ է։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից եւ նստեց իրավապահների ավտոմեքենան, բայց քաղաքապետարանում արդեն բազմաթիվ դուռ-լուսամուտներ էին կոտրվել։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ, որոնց մի մասին եւս բերման ենթարկեցին, մեղադրանքներ առաջադրեցին, եւ անգամ կան կալանավորվածներ։
 

 

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am