Ով հաց է դեմ տալիս, ուտում է․․․

Ստեփան Ասատրյան կարգալույծ արված քահանան Հովհաննավանքի կեղծ պատարագից լուսանկարներներ է զետեղել իր էջում, հետն էլ գրառել․


«Սուրբ Պատարագ
Հովհաննավանք»։ 

Նկարներում Նիկոլ Փաշինյանն է, իր պաշտոնյաները, քաղաքացիական հագուստով ուժայինները և հավաքագրված մարդիկ, ովքեր  կարգալույծ արված քահանայից Աստծո տաճարում  հաղորդություն են  ընդունում կամ մասնակցում կեղծ պատարագի ։ Սա նշանակում է, որ  քահանան որպես Աստված ընդունում է մի պաշտոնյայի, ղեկավարի, ով պաշտոնական լծակներով  խախտում է  եկեղեցական կարգ ու կանոնը, խաղաղությունը։ Քահանան թույլ է տալիս, որ «Նիկոլ Փաշինյան» վանկարկի պաշտոնյայի  խումբը, ծափահարի նրան,  որովհետև պաշտոնյա կոչեցյալը՝ խախտելով Եկեղեցու կարգ ու կանոնը, կարգալույծ արված քահանային թույլ է տալիս շարունակել իր քահանայությունը։ Եկեղեցական օրենքները չեմ մեկնաբանելու, այլ մի հասարակ բան եմ հիշեցնելու։ Մատուցվող նշխարը նշխար է կոչվում, երբ օծյալի կողմից է տրվում։ Մյուս բոլոր դեպքերում, այն ալյուրից պատրաստված հաց է։ Ստեփան Ասատրյանի մատուցած նշխարը նույնն է, ինչ եթե  ցանկացած ՔՊ-ական կամ այլ դավանանքի մարդ  հաց մոտեցներ Նիկոլ Փաշինյանին ու ասեր ՝ կեր, նշխար է։ Փաշինյանը նշխարը նյութականացրել է այդ աստիճան։ Այնքան, ոնց որ գյուղում երբ նրան լավաշ ու ուտելիք էին  հյուրասիրում, նա լավաշը երկու կես էր անում ու մոտեցնում իրեն․․․ Մեկը չգտնվեց՝ ասեր՝

«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես։ Նշխարը միայն օծյալն է տալիս։»
Բայց ո՞վ պիտի ասեր։ Ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է։
Եկեղեցում, երբ մեկը գոռում էր, որ սա պատարագ չէ, կեղծ պատարագ է Նիկոլ Փաշինյանի նազիրներից մեկը նրա բերանը փակեց ու անհետացրեց։  Քահանան էլ հավանաբար կմաքրի իր էջում արված այս գրառումը, որ դեռ տեսանելի է․ 

Ani Avetisyan
Տեղի ունեցածը Սուրբ Պատարագ չի։ Թե բա քահանա ես։ Եկեղեցում ծափեր տալը, Նիկոլ գոռալը նորմա՞լ են։ Դու այլևս քահանա չես, չես էլ եղել։ Վաղուց ծրագրավորված ներմուծվել ես Եկեղեցի։ Ամեն քրիստոնյա գիտի, թե ինչ խորհուրդ ունի Սուրբ Պատարագը, թե ինչ Ահեղ խորհուրդ ունի ու եթե չպատրաստված ես մոտենում Հաղորդության դա դատապարտարտանք ա, ոչ թե փրկություն ու իրական քրիստոնյան թեկուզ մի փոքր չպատրատ լինելու համար չի մոտենում այդ Սուրբ Խորհրդին։ Բա դու «քահանա» լինելով չգիտե՞ս դրա մասին ու այս ձևով մեղքի մեջ ես ընկնում ու մեղքի մեջ գցում այլոց։ Ուրեմն քեզ համար Պատարագը ոչինչ է, դու չես հավատում Աստծուն, դու ի սկզբանե այլ ծրագրով ես Եկեղեցում։ Բայց քեզ ուղղակի օգտագործելու են ու դեն շպրտեն։ Իսկ հանդերձյալ կյանքում նիկոլի հետ միասին միայն դժոխքնա սպասվում։


Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am