«Վեոլիա Ջուր»-ը վնասում է ժողովրդին՝ ԾԻԳ–ից վրեժը հանելու համա՞ր

«Փաստ» թերթը գրում է. ««Վեոլիա Ջուր» ընկերությունը շունչը պահած սպասում է, թե երբ է գալու այն «պայծառ» օրը, որ կարողանա մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առանձնատների ջուրը կտրել, դրանով հասարակությանը ոտքի հանել ու այդ ձեւով պատժել կառավարությանը: Կռվախնձորը մայրաքաղաքի մասնավոր տների հին ջրագծերը նորով փոխարինելու ծրագիրն է եղել, բայց քանի որ այդ յուղոտ պատառը ոչ թե ընկերությանն է բաժին հասել, այլ ԾԻԳ-ին, ուստի «Վեոլիա Ջուրը» որոշել է բաժանորդների նյարդերի հաշվին ԾԻԳ-ից վրեժ լուծել: Եվ չի բացառվում, որ մասնավոր տների ջուրը շուտով կտրեն պատճառաբանելով, թե տունը նոր ջրագծին միանալու նախագիծ չունի: Նման սխեմայով արդեն կան տներ, որոնք ջրազրկման վտանգի առջեւ են: Եվ այս ամենը լավ իմանալով՝ ջուր մատակարարող ընկերությունը դարան մտած սպասում է, թե երբ է այս աղմուկն ավելի մեծանալու: Խնդիրն այն է, որ «Վեոլիա Ջուրը» հրաժարվում է ջրի հաշվիչը պլոմբել ու տների ջուրը միացնել՝ պատճառաբանելով, թե ջրի խողովակները ստանդարտների համապատասխան չեն կառուցված: Եվ նախապես մարդկանց իրազեկելու փոխարեն, ընդամենը գալիս են ու գուժում, որ ջրագիծը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Դե, բնակիչ ջան, անջուր մնա ու սկսիր հայհոյել երկիրն էլ, իշխանություններին էլ: Իրականում մի հին «բազար» է, որը սկսվել է տարիներ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»–ի միջեւ: Եվ քանի որ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առանձնատներին մատակարարող ջրագծերը բավականին հին ու մաշված էին եւ դրանք նորով փոխարինելու կարիք էր առաջացել, ուստի կառավարությունը վարկային ծրագրով իր վրա է վերցրել նոր ջրագիծ կառուցելու եւ ջրաչափը առանձնատներից դուրս հանելու եւ կառուցված դիտահորում տեղադրելու գործը, ինչն էլ փաստորեն դուր չի եկել մեր միակ ջրամատակարարին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am