Արգիշտի Մեխակյանը փորձում է և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ

Վաղարշապատում ընտրություններին մասնակցող ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը փորձում է հանդես գալ ոչ այնքան որպես ՔՊ-ի թեկնածու, որքան՝ որպես «անձ, որին աջակցում է նաև ՔՊ-ն»:

Հասկանալի է նրա այս մոտեցումը, քանի որ ՔՊ-ի վարկանիշը Վաղարշապատում և հարակից գյուղերում անչափ ցածր է, և Մեխակյանը փորձում է, լինելով ՔՊ-ական, «անջատ ըլլալ ՔՊ-ից», ինչպես կասեին մեր սփյուռքահայ եղբայրները:

Սակայն նրա այս մոտեցումը ծիծաղելի է նույնիսկ յուրայինների համար:

Օրինակ, «Մեխակյանից ավելի նիկոլական» «Հանրապետության» կուսակցության թեկնածուն, ամենուրեք քննադատում է Մեխակյանի «անողնաշար» պահվածքը և նշում, որ նա նույնիսկ Վաղարշապետի նախորդ քաղաքապետի քաղաքական գնահատականը չի կարող տալ, նույնիսկ Կաթողիկոսի հարցում չի կարողանում հստակ դիրքորոշում ցույց տալ:

Մեխակյանը, իր գորշությամբ և անդեմությամբ, փորձում է ներկայանալ լղոզված ձևով, որպեսզի կարողանա փախցնել «խամ ձայներ», քանզի հասկանում է, որ համայնքի բնակիչների մեծ մասը մերժում է ՔՊ-ին:

Սակայն նույնիսկ հավատարիմ ՔՊ-ական զանգվածի մոտ ունի «անողնաշարի» համբավ:

Սովորաբար, նրա տիպի մարդկանց մասին ասում են՝ «անդեմ կամ տարբեր դիմակներ ունեցող»: Մանավանդ, որ հոր հիշատակն ու գաղափարները ուրացող մարդը, այլևս չի կարող ունենալ հստակ դիմագիծ:

Նրա հույսը մնացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի վարչական մեքենայի ռեսուրսը:

Սակայն նույնիսկ այստեղ է նա կաղում, քանի որ վարչական ռեսուրսն աշխատեցնողը պիտի ունենա գործնական հմտություններ:

Նա դա էլ չունի և, եթե նրա տեղը լիներ, ասենք վերացական Կիրակոս Կիրակոսյանը, ապա նա ոչնչով չէր տարբերվի Մեխակյանից:

Քաղաքում չկա մեկը, անհատ քաղաքացի, գործարար կամ մշակութային գործիչ, ով հայտարարի, որ Մեխակյանի շնորհիվ է կարողացել լուծել այս կամ այն խնդիրը:

Մեխակյանը և՛ կա, և՛ չկա քաղաքի, համայնքի համար:

Նա չի կարող կողմնորոշվել Կաթողիկոսի հարցում, ոչ թե այն բանի պատճառով, որ մերժում է Փաշինյանի մոտեցումը, պարզապես հրապարակավ ռիսկ չի անում դա ցույց տալ: Այլ այն պատճառով, որ նման մոտեցման արդյունքում նա կարող է կորցնել ընտրական ձայներ:

Նրան ո՛չ եկեղեցին է հետաքրքիր, ո՛չ Կաթողիկոսը, և ո՛չ էլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, և առավել ևս՝ իր հարազատ քաղաքի ու հարակից գյուղեևրի ճակատագիրը:

Արգիշտի Մեխակյանը ապրում և գործում է՝ չիմանալով, թե ինչու:

Նա ապրում է 20-րդ դարի սկզբի հայտնի հեղափոխական Բերնշտեյնի սկզբունքով. «շարժումն ամեն ինչ է, նպատակը ոչինչ»:

Սակայն, եթե Բերնշտեյնի այս մոտեցումը վերաբերվում էր հեղափոխական շարժմանը տվյալ ժամանակահատվածում, ապա Մեխակյանի համար, դա իր կյանքի գլխավոր կրեդոն է:

Նա ապրում է՝ չգիտի, թե ինչի համար, նա այս կամ այն քայլը կատարում է օրվա տրամաբանությամբ՝ չիմանալով, թե վաղը ինչ պիտի անի:

Նա իրականում, ոչինչ է, և ոչինչի համար պատասխանատու չի լինելու, լինի դա քաղաքապետի, համայնքապետի պաշտոններում:

Նրա նմանների մասին սովորաբար պատմությունը լռում է:

Իսկ ընտրություններում նման մարդիկ հաստատ իրենց համայնքի բնակիչներին ոչ մի օգուտ չեն կարող տալ, քանզի ոչինչը ոչ մի էական խնդիր չի կարողանա և չի ուզենա լուծել:

Սրանք կյանքում, առհասարակ, ուզում են և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ, բայց հրապարակային կյանքում, դա սովորաբար չի հաջողվում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am