Վիճակագրությունը աջ ղեկով մեքենաների օգտին է

«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. ապրիլի 1–ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, իսկ հետագայում նաեւ շահագործումը: Մինչ այս արդեն շատ էր խոսվել, որ սա կառավարության վատագույն որոշումներից մեկը կլինի, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այն ի վերջո առաջ մղվեց։ …Այս օրերին արդեն իսկ պատրաստ են աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների՝ Ոստիկանության կողմից արված վիճակագրության նախնական տվյաները։ Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստին» տեղեկացրեց, որ 2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով գրանցվել է 16 զոհ եւ 490 վիրավոր։ Ջանոյանի խոսքով, սակայն, սրանք աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են, բայց այս թվերի մեջ մտնում են եւ այն դեպքերը, երբ իրենք են մեղավոր եղել եւ հակառակը։ Ինչ վերաբերում է ընդհանուր դեպքերին, ապա այս տարվա նախնական տվյալներով գրանցվել է 3241 պատահար, 255 զոհ եւ 4774 վիրավոր։ Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհային պատահարների միայն 10%–ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա։ Եվ դեռ հարց է, մեղավորն ով է եղել՝ աջակողմյան, թե ձախակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի վարորդը։ Բացի այդ էլ դեռ հստակեցված չէ, թե աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի մասնակցությամբ ինչպիսի վթար է տեղի ունեցել։ Նախագծում ասվում է, թե Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն. մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում: Սակայն նույն ձախակողմյան ղեկով ավտոմեքենան, իրավիճակից կախված, կարող է վերադասավորվելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում նույնպես վթարի պատճառ հանդիսանալ։ Նշենք նաեւ, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կազմում է մոտավորապես 31–35 հազար, ինչից հետեւում է, որ հաջորդ տարիներին նույնքան քաղաքացի որոշակի խնդիրների առաջ կարող է կանգնել իր ավտոմեքենայի շահագործման հարցում, հատկապես, որ նախագծում ասված է, որ հետագայում դրանց շահագործումն առհասարակ կարգելվի»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am