Սրտները աղմկոտ շոու էր ուզում, չստացվեց. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Կիրակի օրը Հ1-ը մեծ բանավեճ էր կազմակերպել Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի առաջին համարների հետ։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցությունն ու «Հաղթանակ» դաշինքը հրաժարվել էին մասնակցել: Հիմնավորել էին, որ աղմկոտ շոուին մաս կազմելու ցանկություն չունեն։ Կանխատեսելով Պետրոս Ղազարյանի մանիպուլյատիվ «տրյուկներն» ու դրանից բխող  հետեւանքները՝ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանը հայտարարել էր, որ մերժում է հրավերը, քանի որ, բացի աղմկոտ շոուից, ուրիշ ոչինչ տեղի չի ունենալու։ 


Ընդդիմադիրների մերժումը մնացել էր իշխանական թեկնածուների կոկորդին։ Փոխանակ իրենց ծրագրային դրույթները ներկայացնելու եւ ընտրողին իրենց օգտին կողմնորոշելու, ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն ու ընդդիմություն խաղացող, բայց իրականում ՔՊ-ի կցորդ  «Հանրապետության» առաջին համար Հարություն Մկրտչյանը հաղորդման զգալի մասը նվիրեցին ընդդիմադիրներին՝ որոշելով, որ նրանք վախեցել են մասնակցել՝ ասելիք չունենալու պատճառով։
Կռիվ տալով ընդդիմադիր թեկնածուների ստվերի դեմ, թվում էր՝ իշխանականները պոռթկման տակ իրենց վախերն էին թաքցնում։ Վաղարշապատի ձախողված կառավարման մեղքը բարդելով Սեւակ Խաչատրյանի վրա՝ փորձում էին նրան մեղադրել, որ ավագանու ընդդիմադիր դաշտում լինելով, չի բռնել նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ձեռքը, երբ վերջինս, ընտանյոք հանդերձ, թաթախվել է կոռուպցիայի մեջ։

Զարմանալի չէր, որ Պետրոս Ղազարյանը համեստորեն լռում էր եւ Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուներին չէր հիշեցնում, որ երկրի կառավարումը 7 տարի իրենց ձեռքում է, եւ որ յուրաքանչյուր ձախողման ու կոռուպցիոն դրսեւորման պատասխանատուն հենց իրենք են, այլ ոչ թե ավագանու ընդդիմադիր խմբակցությունը։ Ավելին, նույնիսկ հարկ չհամարեց հիշեցնել, որ Դիանա Գասպարյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի ցուցակով եւ հնարավոր է՝ մինչեւ այսօր էլ վայելում է կուսակցության հովանավորությունը։ Հակառակ դեպքում կալանավայրում կլիներ՝ Գյումրու համայնքապետի կողքին, եւ քրեական վարույթն էլ անվերջ չէր ձգվի։

Բանավեճը ժամանակ առ ժամանակ սրելու փորձ էր անում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, որի համար Պետրոս Ղազարյանի տաղավարը հարազատ վայր է դարձել՝ այնքան հաճախ են նրանց հրավիրում։ Տպավորություն էր, որ Հարություն Մկրտչյանը բանավեճին ներկա էր միայն վեճ ու աղմուկ հրահրելու նպատակով։ Հասկանալով նրա մտայնությունը, ընդդիմադիր դաշտում դիրքավորված մյուս թեկնածուները, որոնք մասնակցում էին բանավեճին, բավականին զուսպ ու շրջահայաց գտնվեցին՝ թույլ չտալով նրան հաղորդումը տանել նախապես որոշված սցենարով։ 

 

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am