Ծառուկյանը «վա-բանկ» է գնում. Ծաղկաձորում ժամանցի նոր կենտրոն է բացում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես կատակում են քաղաքական կուլիսներում՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Ղարաբաղում ու Ծաղկաձորում վա-բանկ գնալ․ այսօր՝ Սերժ Սարգսյանի «բարձր» մասնակցությամբ Ծաղկաձորում՝ «Մուլտի ռեստ հաուզի» մերձակայքում, կբացվի հանգստի և ժամանցի նոր կենտրոն։ Եռահարկ կենտրոնում կգործեն ռեստորանային համալիր, կարաոկե, բոուլինգի և բուխարու սրահներ։ Ըստ լավատեղյակների՝ համալիրի վրա ներդրվել է երկու միլիոն դոլար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
