Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվել Գիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Նաիրա Գրիգորյանի ամուսնուն՝ Արտակ Պողոսյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 200 հազար դրամով։ Ըստ հանձնաժողովի՝ Արտակ Պողոսյանը 2024 թվականի իր եկամուտների հայտարարագիրը չի ներկայացրել։ ԿԿՀ-ն 30-օրյա ժամկետ է տվել դատավորի ամուսնուն՝ հայտարարագիրը ներկայացնելու համար, սակայն Պողոսյանն այդպես էլ այն չի հանձնել հանձնաժողովին։ Ավելին, քննության ընթացքում նա որեւէ պարզաբանում, դիրքորոշում չի հայտնել, թե ինչն է պատճառը։ Ի դեպ, Պողոսյանը հայտնի դեմք չէ, նա որեւէ պաշտոն չի զբաղեցրել, բայց պարտավոր է հայտարարագիր ներկայացնել որպես դատավորի ընտանիքի անդամ։

Նշենք, որ շաբաթներ առաջ նման իրավիճակում էր հայտնվել նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը։ Պատճառը նրա կնոջ՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի հայտարարագրի ուսումնասիրությունն էր։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Ալումյանը, որպես դատավորի ընտանիքի անդամ, 2024 թ. գույքի, եկամուտների եւ ծախսերի տարեկան հայտարարագիրը չի հանձնել եւ չի հրապարակել հայտարարագրերի ցանկում։ Փաստաբանը մեզ ասել էր, որ արդեն երկրորդ անգամ են դրա համար իրեն տուգանում, դա էլ նախորդի պես վիճարկելու է դատարանում․ «Ես իմ հայտարարագիրը չեմ ներկայացնելու, ես վիճարկելու եմ իրենց որոշումը, ես էլի եմ տուգանվել, էլի եմ վիճարկել դատարանում, եւ դատարանն ինձ հետ համաձայնել է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am