Անթաքույց ակնարկ. գոտի է, որ ձգելու ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, ցույց տալու համար, որ ինքն «առաջվա Նիկոլն» է, սովորական, հասարակ, շարքային մի մարդ, «մեզանից մեկը», Նիկոլ Փաշինյանն իբր պատահաբար մտավ մի արհեստանոց ու վարպետին խնդրեց տաբատի գոտու վրա մի երկու լրացուցիչ անցք բացել: Ասել կուզի՝ նիհարել է: Կողքից նկատեցին, թե՝ հեծանիվից կլինի: Մի խոսքով, սրտաճմլիկ ու հուզիչ տեսարան: Բայց այս ամբողջի մեջ մի պահ շատերի աչքից վրիպեց կամ առնվազն մեծ ուշադրություն չդարձվեց դրան: Խոսքն այն մասին է, որ իր այդ «գոտիապատումը» նա վերնագրել էր. «Գոտին ձգելու ժամանակը»:

Նման ձևակերպումը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից է արվում, խիստ չարագուշակ է հնչում: Տպավորություն կա, որ դա չափազանց թափանցիկ ակնարկ էր այն մասին, որ մոտենում են էլ ավելի ծանր ժամանակներ, ու ժողովուրդը ստիպված է լինելու «գոտիները ձգել»: Մի խոսքով, «լավ չես ապրելու», այս դեպքում՝ Պողո՛ս ջան: Այլ կերպ անհնար է մեկնաբանել գոտու վրա լրացուցիչ անցքավորման այդ ցուցադրությունը, առավել ևս՝ «վերնագրումը»: Հարկավ, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի ձախավեր կառավարման հետևանքով Հայաստանի բնակչությունը (քպականներին ու նրանց մերձավոր հարազատ-բարեկամներին հանած) արդեն մի քանի տարի շարունակ «գոտիները ձգելու» վիճակում է: Ավելին, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների աճը չի դադարում: Երկրի պետական պարտքի մասին էլ չասենք, որ միայն Փաշինյանի կառավարման շրջանում կրկնապատկվել է ու թափով մոտենում է 14 միլիարդ դոլար սահմանագծին:

Մյուս կողմից՝ Փաշինյանը քիչ է համարում քաղաքացիական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների ու առհասարակ ժողովրդավարության շնչափողի վրա իր իշխանավարման «գոտին ձգելը», դեռ մի բան էլ՝ ժողովրդի սմքած ու կռացած մեջքի վրա է ուզում «գոտի ձգել»: Հա, ու խոսքը միայն կենսապահովման, կենսամակարդակի, պարզապես ապրելու մասին չէ: Ոնց հասկանում ենք՝ ամեն առումով ենք «գոտիներս ձգելու», եթե 2026-ին ինչ-որ հրաշքով կրկնվի 2021-ը…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am