Ամեն ինչ հարամելու, ավերելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին:

Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի մեջ ընդունված ու տիրապետող վերաբերմունքը ակնածանքն է, հարգանքը, խոնարհումը, պատկառանքը, անկախ նրանից՝ մարդը քրիստոնյա-հավատացյա՞լ է, թե՞ նույնիսկ, կներեք, աթեիստ: Եկեղեցիները, մանավանդ միջնադարյան տաճարներն ու վանքերը ամենևին էլ պատահական վայրերում չեն կառուցված: Ավելին, այդ բազմադարյա տաճարների, վանքերի մուտքերի մոտ, գավիթներում ամփոփված են նաև անցյալի հոգևոր հայրերի աճյունները՝ դրանից բխող՝ հավատացյալների և այլոց վարքային դրսևորմանն առնչվող հետևությամբ: Մի խոսքով, եկեղեցիներն ու եկեղեցիների մերձակայքը հաստատ այն վայրերը չեն, որտեղ կարելի է աղմկել, գոռգոռալ, խժդժել, էլ չենք ասում՝ հրմշտուք հրահրել:

Բայց ինչի՞ ականատես եղանք նախօրեին Հովհաննավանքի տարածքում, կարգալույծ արված ու արդեն նախկին քահանա, այժմ քաղաքացի Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ: Քիչ է ասել, թե դա խայտառակություն էր: Առաջին հարցը, որ ծագեց հիշատակված անձնավորության նյարդային վարքին ու բացականչություններին զուգահեռ, այն էր, թե ինչպե՞ս է նման նկարագրի տեր անձը քահանա ձեռնադրվել ու մի քանի տարի ծառայել այդ եկեղեցում: Ստեփան Ասատրյանն իր պահվածքով նմանվում էր… Դժվար է նույնիսկ լրատվամիջոցի բարեվարքության սահմաններում համեմատություն գտնել: Ձեռքերը օդում թափահարելով, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին վիրավորական ու անվայելուչ արտահայտություններ հնչեցնելով, իր հետ բերված սադրիչ անձանցով շրջապատված՝ նա աչքի ընկավ քահանային, նույնիսկ կարգալույծ արված քահանային անվայել պահվածքով: Ըստ որում, հատկանշական է, որ Մայր Աթոռի Դիվանատան կարգադրությունը բերած հոգևորականը ծանրակշիռ, հավասարակշռված ու զուսպ պահվածքով ուշադրություն գրավեց:

Մյուս կողմից՝ գիտեք, միանգամայն բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած ու ՔՊ-ի սրտի «քահանան» հենց այդպիսին պիտի լիներ, ինչպիսի աղմկոտ վարքով առանձնացավ Ստեփան Ասատրյանը: Եվ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում նախօրեին, ըստ էության, «նախավարժանքն» էր այն վիճակի ու պատկերի, որ կանխատեսելի է նույն վայրում առաջիկա կիրակի: Այսինքն՝ այն օրը, երբ կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Փաշինյանի և ոստիկանական զորքերի հովանու ներքո պատրաստվում է պատարագ մատուցել, ինչի իրավունքից կամ շնորհից այլևս զրկված է: Այսինքն, եթե Փաշինյանն ու նրան կից քպականները առաջիկա կիրակի իսկապես գան այստեղ, ապա Հովհաննավանքն ու շրջակայքը կանխատեսելիորեն լցված են լինելու ոստիկանական ուժերով, ԱԱԾ-ականներով, տարբեր հիմնարկներից վարչական ռեսուրսով «բերման ենթարկված» անձանցով, մի շարք քպամերձ սադրիչներով, որոնք թերևս խնդիր են ունենալու հարձակվել տարածքում հայտնված իրական հոգևորականների, խաղաղ բնակիչների ու հավատացյալ մարդկանց վրա:

Չէ, իրոք, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի «սրտի քահանան» հենց Ստեփան Ասատրյանը պետք է լիներ: Իսկը՝ նմանն զնմանն գտանե… Երևի հենց այդպիսին է ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ:

Մյուս կողմից՝ այս ամենը շատ ավելի ընդգրկուն երևույթներ ու շերտեր է պարունակում: Ընդհանրապես, ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար ձգտում է, որ իր կառավարած երկրում հասարակությունը հանդարտ լինի, հանգիստ հոգեվիճակում, երկրում նորմալ մթնոլորտ ու հասարակական միջավայր տիրի: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ամեն ինչ անում է, որ հասարակության ներսում շարունակական առճակատումներ ու բաժանումներ լինեն, բազմապատկվի չարությունն ու անհանդուրժողականությունը, որ սադրանքներ ու քաշքշուկներ լինեն, անգամ՝ բախումներ ու ընդհարումներ: Ու ինքն այդ ամենի արանքում իր անելիքը սղացնի, ձեռքի հետ էլ՝ կառչած մնա իշխանությանը: Աբսուրդ է թվում, որ երկրի ղեկավարը ատելության գեներատոր լինի, խժդժումներ հրահրող, պառակտումներ ու ներքին թշնամանք սերմանող: Այո, բայց մենք արդեն 7 ու ավելի տարի ապրում ենք նման «աբսուրդի» մեջ ու պայմաններում: Գրեթե ամեն օր, առնվազն՝ օրումեջ Նիկոլ Փաշինյանը մի նոր բան է «գտնում» հասարակությանը շոկի ու սթրեսի ենթարկելու համար: Մի անընկալելի հայտարարություն, մի «իրական Հայաստան», մի նոր ուրացում՝ Արարատի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, մի ընդդիմադիր համայնքապետի նոր կալանավորում, մի նոր փաստաբանի հետապնդում: Դա էլ չլինի, որևէ արժանավոր քաղաքացու հանիրավի հետապնդում, Հայ առաքելական եկեղեցու Հովվապետի ու արքեպիսկոպոսների հասցեին զազրախոսություն, ընդդիմադիրների հասցեին մի նոր սպառնալիք կամ հենց հաշվեհարդարի դրսևորում…

Մեծ հաշվով, տեղի է ունենում արժեհամակարգային ջնջում: Այն, ինչ կատարվում է, համապարփակ և համակողմանի պատերազմ է հայ ժողովրդի, մեր պատմական հիշողության, ավանդույթների և արժեքների, ինքնության և Հայ առաքելական ու ազգային եկեղեցու դեմ: Ըստ որում, հատկանշական է, որ Ուկրաինայում էլ Ուղղափառ եկեղեցու վրա հարձակումներ են եղել այնտեղի իշխանության կողմից, ինչը խոսում է առնվազն այն մասին, որ «մեթոդիստն» ու սցենարիստները նույնն են: Բայց չշեղվենք մեր ցավերից ու իրականությունից:

Մյուս դառնագույն պահն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ քպական իշխանության ու Փաշինյանի հրահրած պատերազմը աստիճանաբար վերածվում է աղանդավորական շարժման, քանզի տպավորություն է, որ Փաշինյանը ձգտում է Հայ առաքելական եկեղեցուն հարաթոռ եկեղեցի ստեղծել իր համար: Այո, սա պատերազմ է, և պատերազմ է հենց Ազգային եկեղեցու դեմ: Ու պատճառներն էլ ակնհայտ են՝ ՀԱԵ բազմադարյա ինստիտուցիոնալ անդադար գոյությունը, ազդեցությունը, համայն հայության համար նշանակությունը և ունեցած ազդեցությունը, ազգային ինքնության ու նկարագրի ձևավորման առումով հենասյունային նշանակությունը: Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ կա ազգային այնպիսի հաստատություն, որը բազմապատիկ մեծ ազդեցություն ու հեղինակություն ունի, քան բոլոր քաղաքական ուժերն ու պետական կառույցները միասին վերցրած: Եվ որ այդ կառույցը հետամուտ է մեր ազգային շահերին…

Հենց դրա պատճառով են ՀԱԵ երեք սրբազան հայրեր այսօր ԱԱԾ-ի «Խոր վիրապում» («ԿԳԲ-ի պադվալում»): Հենց դրա համար են սրբազանները գերված ու պատանդառված այս հակաժողովրդավարական, ոստիկանական վարչախմբի կողմից:

Հ.Գ. Շատ խոսուն էր, ի դեպ, որ Հովհաննավանքի մոտ ընդամենը մի քանի ակտիվ լրագրողի ներկայությունը բավարար եղավ, որպեսզի նախնական պայմանավորվածությամբ պսակադրության եկած զույգի ներկայացուցիչները հասկանան, որ կարգալույծ արված նախկին քահանան չկատարի պսակի կարգը, այլ իրապես գործող քահանա դա անի: Ու սա՝ չնայած Ստեփան Ասատրյանի աղմկարարությանը, իրենց ագրեսիվ ու անվայել պահող, նրան «պաշտպանելու» համար բերված սադրիչ անձանց, նաև՝ ոստիկանների ճնշող ներկայությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am