Ինչքան շատանում են վարույթները, այնքան վատ են աշխատում քննիչները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է: Հանցագործության մասին մոտ 2 հազարով ավելի հաղորդում են ստացել, մոտ 400-ով ավելի վարույթ են քննել միայն ամռան 2 ամսվա՝ հուլիս-օգոստոսի ընթացքում: «2025 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին ընդհանուր 13 հազար 456 հաղորդում, որից 10 հազար 356-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թ. նույն ժամանակահատվածում` 12 հազար 25 հաղորդում, որից 9 974-ով նախաձեռնվել է քրեական վարույթ»: Վիճակագրությունը մեզ է տրամադրել ՔԿ խոսնակը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ՔԿ-ն ու դատախազությունն օրնիբուն աշխատում են, հանցագործություններ բացահայտում: Ինչո՞ւ են հաղորդումներն այսքան շատացել: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ վիճակագրությունն ուռճացվում է, եւ որքան ավելի շատ են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները: «Երբ որ քննիչն ունի իր վարույթում 30 գործից ավելի գործ, ինչն արդեն աննորմալ թիվ է, դրանից իր աշխատանքի որակն ընկնում է: Իսկ այսօր մեր քննիչներն իրենց վարույթում ունեն 110, 120, 150, 180 գործ: Սա արդեն նշանակում է, որ այդ քննիչները չեն աշխատում ու լրիվ իրավունք ունեն չաշխատելու: Որովհետեւ կհարցնեն՝ ինչո՞ւ այս գործով չես աշխատել, կասի՝ էդ գործով չեմ արել, փոխարենը էն մի գործն եմ արել, 30 գործից ավելի՝ վերջ, ծանր է աշխատելը»:

Սիրունյանը ֆիքսում է նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը, որը նույնպես ամսեամիս ավելանում է: «Բայց դատավորները մեղք չունեն, որովհետեւ նրանք ստանում են այդ աղբը դատախազությունից: Եթե նորմալ դատավորն ունի 15, առավելագույնը՝ 20-ից ավելի քրեական գործ, համարի, որ վերջ` նրա աշխատանքը կազմալուծված է: Այստեղ շահում է միայն դատախազությունը, որը պարծենում է, թե էսքան գործ ենք հարուցել, էսքան գործ ենք ուղարկել դատարան: Սա թոզ փչել է, ուրիշ ոչ մի բան: Աննա Վարդապետյանի օրոք դատարան ուղարկված քրեական գործերի թիվը քառապատկվել է: 2500-3000 քրեական գործն այսօր դարձել է տարեկան 12 հազար գործ: Այսօրվա թիվ եմ ասում՝ 2025 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ 10 հազար 200-ից ավելի քրեական գործ է մուտքագրվել դատարան, ու դեռ հոկտեմբերը չի վերջացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am