Ահաբեկիչների հետքերով. արձագանքում է ՌԴ-ն
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների հարձակումները Համագործակցության պետությունների՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է РИА Новости-ն: «Մի խումբ ահաբեկիչներ են ոչնչացվել և չեզոքացվել են գրոհայինների հարձակումներն արտասահմանում մեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա», - ասել է նա՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
