Հոգեբուժարանից դուրս գալուց հետո սպանել է կնոջը

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ 48-ամյա Կամո Սահակյանի նկատմամբ դատարանն արդեն երկրորդ անգամ է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառում: Բանն այն է, որ Կամո Սահակյանի նկատմամբ դեռևս 02.09.2014 թ. դատական ակտով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել այն բանի համար, որ նա անմեղսունակ վիճակում կատարել է հանցագործություն. եղբոր՝ 1,5 տարեկան թոռանը գրկում պահելով՝ սպառնացել է երեխային ձորից ցած նետել: Սահակյանին չի հաջողվել իր սպառնալիքներն իրականացնել՝ հարազատների և իրավապահների միջամտության արդյունքում միայն: Սակայն, ինչպես պարզ է դառնում այդ դատական ակտից, Սահակյանը տառապել և տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Ուստիև՝ նման պայմաններում նա իր գործողությունների վտանգավորությունը չի գիտակցում: 17.07.2014թ. ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության համաձայն՝ նա անմեղսունակ է ճանաչվել, միևնույն ժամանակ նվշել է նաև, որ Սահակյանն իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, կարիք ունի հսկողության և արտահիվանդանոցային հարկադիր բուժման: Սակայն, ինչպես հետագայում է պարզվում, որոշ ժամանակ գտնվելով հիվանդանոցում, դեղորայքային բուժում ստանալուց հետո, Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս դեպքից տարիներ անց՝ 2017թ. մայիսի 7-ին, հայտնի դարձավ, որ Ծովասար գյուղում սպանություն է կատարվել: Թեև տարիներ առաջ կատարված հանցագործությունից հետո նշվել էր, որ Սահակյանը իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, սակայն պարզվեց, որ սպանված կինը Սահակյանի կինն է, և վերջինս սպանվել է հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսնու կողմից: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Նինել Սահակյանն սպանվել է ամուսնու կողմից՝ անկողնում պառկած ժամանակ. հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսինը, իրենց բնակարանի նկուղից վերցնելով ավտոմեքենայի ընթացամասերի համար նախատեսված բանալին, դրանով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչի հետևանքով կինը մահացել է: Սպանության փաստով հարուցված քրեական գործով ևս դատարանը նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառել: Նախկինում առիթներ ունեցել ենք անդրադառնալու հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց կողմից կատարված հանցագործություններին, անմեղսունակ վիճակում անձի կողմից ծանր հանցագործություն կատարվելուց հետո նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունները փաստել են, որ իրավախախտում կատարելիս, ինչպես նաև փորձաքննության ժամանակ, անձը չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը: Այնինչ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք պետք է գտնվեն Առողջապահության նախարարության հսկողության ներքո, որպեսզի նախևառաջ նրանց ընտանիքիների անդամների և հարազատների կյանքը վտանգի չենթարկվի:  

դիտվել է 98 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am