Արտակարգ դեպք Արարատի մարզում՝ Շահումյան գյուղի դպրոցի կաթսայատանը
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղում հատնաբերված տղամարդու դիակի փաստով։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 14։10-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցի շտապբուժօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ տեղի դպրոցի կաթսայատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 79-ամյա Ռազմիկ Դավթյանի դին։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնննություն։
