«Խնդրում եմ կոռեկտ եղեք». Շարմազանով
«Իշխանությունը չխաբեց ուսանողներին, խնդրում եմ կոռեկտ եղեք: Երկրորդ, տարկետում լինելու է և մնալու է, տարկետումը սահմանված օրենքով է այդպես, որևէ օրենքում գրված չէ, որ տարկետում չի լինելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ուսանողների վերսկսած հացադուլին: Ինչպես ասաց՝ ուսանողներին հստակ ասվել է, որ իրենք կառուցողական քննարկումների փուլում էին և ուսանողներից սպասում էին ոչ թե հացադուլ, այլ առաջարկություններ:
