2017 թվականին աշխարհում 97 լրագրող է զոհվել
Լրագրողների թիվը, որոնքզոհվել են 2017թ. աշխարհում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման ժամանակ, կազմել է 28 երկրներում 97 մարդ։ Այս տվյալները հրապարակված են Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում, փոխանցում է Gazeta.ru-ն: Լրագրողները գլխավորապես սպանվել են հակամարտությունների գոտում։ ԶԼՄ-ների աշխատակիցների համար առավել վտանգավոր երկրների շարքում առաջին տեղում է Մեքսիկան, որտեղ հունվարից սպանվել է 14 լրագրող: Առաջին հնգյակում են նաև Իրաքը (9 մարդ), Աֆղանստանը (8), Հնդկաստանը (7) և Պակիստանը (7): Վեցերորդ և յոթերորդ հորիզոնականներն են զբաղեցրել Ֆիլիպինները (6) և Սիրիան (6), հաջորդում են Սոմալին (5) և Հոնդուրասը (4): Տասնյակի մեջ է մտել նաև Ռուսաստանը: Կազմակերպության տվյալով՝ Ռոսաստանում մեկ տարում 3 լրագրող է զոհվել:
