2017 թվականին միջազգային մրցաշար. որքան մեդալ ունի Հայաստանը
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփեց տարին՝ նշելով, որ հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: «Այս պահին ունենք 78 մեդալ, մի քանի օրից կավելանա ևս երկու մեդալ: Մկրտիչ Մկրտչյանը, ով Եվրոպայի առաջնությունում 4-րդ էր, այժմ կստանա իր բրոնզե մեդալները. նրանից առաջ գտնվող վրացի մարզիկը խթանիչ միջոցներ է օգտագործել»,-ասաց Ալավերդյանը՝ տեղեկացնելով, որ 80 մեդալից 36-ը եղել է ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ:
