ՔՊ-ն թող գնա ձյաձ Ստյոպիկի մոտ «պատարագի»

Հայ Առաքելական Եկեղեցու կանոններով՝ յուրաքանչյուր քահանա պետք է ունենա կարգավիճակ և պաշտոնական իրավունք՝ մատուցելու Սուրբ Պատարագ: Եթե քահանան կարգալույծ է (հրաժարվել է կամ դադարեցվել է քահանայական կարգից), նա իրավունք չունի մատուցելու պատարագ եկեղեցու ներսում: Կարգալույծ քահանայի մատուցած պատարագը չի ճանաչվում օրինական և չի համարվում Սուրբ Պատարագ։  

Եթե կարգալույծ քահանան  հայտարարում է, որ պատրաստվում է մատուցել պատարագ որևէ եկեղեցու ներսում, դա առանց հոգևոր մանդատի և լեգիտիմության, կարող է ընկալվել որպես քաղաքական գործիք կամ Եկեղեցու հեղինակության վրա ազդելու փորձ: Կարգալույծ քահանաները դասվում են աշխարհականների շարքին և ազատվում հոգևոր պարտականություններից:

ՔՊ կուսակցության որոշ անդամներ, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը, հրապարակայնորեն հայտարարում են, որ այս կիրակի այցելելու են պատարագի՝ անկախ այն հանգամանքից, որ դա չի համարվում օրինական հոգևոր ծառայություն: Պետք չէ դրանից վրդովվել: Հակառակը՝ կարելի է դիտարկել դա որպես ցույց, որ ներկայիս իշխանությունը՝ իր քահանայով  չեն համընկնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների հետ:

Դա էլ կարելի է հոգևոր առումով հասկանալ և քննադատության թիրախ չդարձնել։ Այդպիսի հավատացյալներ շատ կան, որոնք հավաքներ, ծիսակարգեր են անում մեր եկեղեցուց դուրս։ ՔՊ-ն ոնց որ թե կհամալրի դրանց շարքը։ Դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա։ Մարդիկ արդեն հումորով ասում են՝ ՔՊ-ն թող գնա   ձյաձ Ստյոպիկի մոտ պատարագի, մկրտվի։ Ինձ թույլ չէի տա հոգևոր մարդուն , թեկուզ կարգալույծ եղած, այդպես դիմել, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրվա իշխանությունն իր վարձկանների միջոցով չնսեմացներ, չհայհոյեր․․․ Դրանց շարքում առանձնահատուկ ծառայություն է մատուցել Ստեփան Ասատրյանը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am