Ինչ կապ ունի Մանկավարժականի նոր ռեկտորը Թուրքիայի հետ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։

Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնում են, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։ 

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու,  առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանի եւ պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ գրավը։ 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության անվան տակ հանդես եկող ավտորիտար ռեժիմը որևէ պատահական անձի նման բարձր պաշտոնի չէր նշանակի: Անգամ բուհերի դեկաններին են զննում խոշորացույցերի տակ, որ հանկարծ մի ընդդիմադիր տեսակետ չհայտնեն, իշխանությանը քննադատող գրառում չանեն և այլն, էլ ուր մնաց Մանկավարժականի ռեկտոր նշանակեն պատահական մեկին: Եւ պարզ է, որ այս փուլում պետք է իշխանական մեկին նշանակեին Մանկավարժականի ռեկտոր:

Ուսումնասիրելով Լիլիթ Մկրտչյանի կենսագրությունը պարզեցինք, որ նա ոչ վաղ անցյալում` 2020 թվականին բավականին լուրջ սկանդալների մեջ է հայտնվել: Եթե Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտորին մեղադրում էին ԱՄՆ-ում հագուստի գողության մեջ, ապա տիկին Մկրտչյանին` թրքամետության և Թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Վերջինս թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»: Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով և պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի, այլ մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Ըստ մասնագետների, սակայն Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր ստորագրությունն է դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որն այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների գծով փորձագիտական թիմի ղեկավար է:

Անդրադառնալով այդ աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասել էր, որ դա ոչ թե հակահայկական, այլ գիտական երևույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետև հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- շեշտել է նա ու հավելելով, որ այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները, պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, և կիրառության մեջ մտնի Հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան:

hraparak.am

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am