Ծանրորդներ Մարտիրոսյանը և Խուրշուդյանը վերադառնում են
Ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը 2018 թվականի մայիս ամսից կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի: Նրանք 2018 թվականի մայիս ամսից ազատ են և կարող են մասնակցել այն մրցաշարերին, ինչ որ մյուս մարզիկները: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ Հռիփսիմե Խուրշուդյանն երկու տարի անընդմեջ պարապել է՝ չնայած որակազրկմանը: Հարցին, թե ինչու է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը բացակայում, ասաց. «Ամեն ինչ Նազիկից է կախված: Կարող է և չմարզվել, քանի որ համարում է բավարար: Չէ որ նա երեխա ունի և տան տիկին է»:
