Սոցապնախարարության աշխատակազմի ղեկավարի վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 001 ՏՏ 07 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Արմեն Սարգսյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ավետիսյանն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի վարորդ։
