Ինչո՞ւ, ըստ ամերիկյան The New York Times-ի, Պուտին-Թրամփ հանդիպումն այդպես էլ չկայացավ

Շատերը հիշում են, թե ինչ ակնկալիք ուներ Զելենսկին վերջին օրերին Թրամփի հետ հանդիպումից, երբ արդեն գրեթե բոլոր փորձագետները ակնկալում էին, որ Զելենսկին ստանալու է իր «տոմահավկ» հրթիռները:

Սակայն, անսպասելի շատերի համար, Պուտինը զանգահարեց Թրամփին, և արդյունքում միջազգային հանրությունը ստացավ երկու լուր. առաջինը, որ ամերիկացիները, գոնե այս պահին, հրաժարվեցին Զելենսկուն տրամադրել նոր հրթիռները, երկրորդը, որ երկու լիդերները նախատեսում են հանդիպել Բուդապեշտում՝ մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Թվում էր, թե Ուկրաինայի խաղաղության ժամը վերջապես մոտենում է, երբ անսպասելիորեն ամերիկյան կողմը երեկ հայտարարեց, որ չեղարկում է այս հանդիպումը:

Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Վաշինգտոնը փոխեց իր որոշումը Մոսկվայի հետ հանդիպման վերաբերյալ Լավրովի և Ռուբիոյի միջև բանակցություններից հետո։

Երեկ Սպիտակ տունը չեղյալ հայտարարեց իր որոշումը և հայտարարեց, որ Թրամփը այլևս չի պլանավորում հանդիպել իր ռուս գործընկեր Պուտինի հետ «մոտ ապագայում»։

Այս հայտարարությունը խաթարեց այն վարդագույն պատկերը, որը ամերիկացի նախագահը ներկայացրել էր ընդամենը հինգ օր առաջ՝ հեռախոսով խոսելով Ռուսաստանի նախագահի հետ և հայտարարելով Բուդապեշտում «շատ շուտով» անձնական հանդիպման մասին՝ խաղաղ կարգավորման հարցը քննարկելու համար։

«Ես չեմ ուզում, որ հանդիպումը վատնվի», - երեկ հայտարարեց Թրամփը, երբ հարցրին, թե ինչու է հետաձգվել գագաթնաժողովը։ «Ես չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց նա:

Ըստ փորձագետների և Սպիտակ Տանը մոտ կանգնած աղբյուրների՝ Թրամփի և Զելենսկու վերջին հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ստիպում էր Ուկրաինայի ղեկավարին հանձնել տարածքները՝ հանուն խաղաղության հաստատման:

Այդ հանդիպումից անմիջապես հետո Զելենսկին կապվում է եվրոպական երկրների ղեկավարների հետ, որից ծնվում է իրենց համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է բառացի հետյալը. «… բանակցությունների մեկնարկային կետը պետք է դառնա ներկայիս շփման գիծը, մինչդեռ միջազգային սահմանները չեն կարող փոխվել ուժով…»:

«Ռուսաստանի ձգձգման մարտավարությունը ցույց է տալիս, որ միայն Ուկրաինան է հանձնառու խաղաղությանը, մինչդեռ Պուտինը շարունակում է ընտրել բռնությունն ու ավերածությունները», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելին, հայտարարության մեջ նշված էր նաև, որ «…անհրաժեշտ է պահպանել Ուկրաինայի կոշտ դիրքորոշումը ցանկացած հրադադարից առաջ, ընթացքում և հետո, ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի տնտեսության և պաշտպանական արդյունաբերության վրա, ինչպես նաև օգտագործել Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվները Ուկրաինային աջակցելու համար…»:

Հասկանալի է, նշում են ամերիկյան փորձագետները, որ Բուդապեշտի հանդիպումից եվրոպական լիդերները գոհ չեն եղել և նրանց զայրացրել էր Թրամփի առաջարկների բովանդությունը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Հենց այդ պատճառով էլ, ամերիկացիները որոշել են չեղարկել այս հանդիպումը, մինչև պարզ դառնա, թե ինչպես Թրամփը կկարողանա ընդհանուր հայտարարի բերել եվրոպական լիդերներին, Զելենսկուն և Պուտինին:

Թեև, ըստ փորձագետների, նման հավանականություն, գոնե մոտ ժամանակներում, չի լինի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am