Կաշառքի պետականն է լավը

Պետական կաշառքն այն չհիմնավորված դրամական զանգվածն է, որ տրվում է առանձին պետական օղակների, որպեսզի վերջիններս կատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականություններից դուրս տարատեսակ գործողություններ, ստանձնեն ապօրինի գործառույթներ եւ դրանք իրականացնեն այնպես, որ բարձրագույն քաղաքական իշխանությունը կարողանա չքմեղանալ եւ հայտարարել, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ: Բնականաբար, դրամական զանգվածը, որ հավելյալ տրվում է պետական օղակներին, բնորոշվում է այլ եզրույթով: Իշխանությունները դրան ասում են պարգեւավճար կամ հավելավճար՝ նայած հանգամանքներին: Բա հո «կաշառք» չէի՞ն ասելու:

Պետական կաշառքի ինստիտուտը մեզանում բուռն զարգացում է ապրել 2018 թվականից հետո, քանզի դրա համար կար հիրավի աննախադեպ պարարտ հող: Իշխանության էին եկել չտեսներն ու գյորմամիշները, գնացքի վագոններում քարշ եկողները, կյանքում երկու կատու չղեկավարած պատեհապաշտները, պաշտոնի ու պադավատի համար հայրենիք ծախողները՝ մի ողջ սովալլուկ մասսա, որին պետք էր կշտացնել: Եվ պրոցեսը գնաց…

Փաշինյանի գործն իսկապես դժվար էր… Այդքան սոված բերան՝ ինքը մենակ: Եվ այստեղ էր, որ նրան օգնության հասավ ժողովրդավարական Արեւմուտքը եւ խորհուրդ տվեց զարկ տալ պետական կաշառքի ինստիտուտին: Սկզբում, օրենքի տառին համապատասխան, պետական գանձարանը թալանեցին, հետո սկսեցին դրսից եկած վարկերն ու պարտքերը լափել, ավելի ուշ՝ նախկինների մսից պոկած գրոշները, իսկ երբ փողի համն առան ու «թռփոշացան», հայրենիքը ծախեցին թուրքերին՝ նավթադոլարների դիմաց: Այսօր Հայաստանում չկա մի իշխանական հիմնարկ, որ կանոնավոր կերպով «պետական կաշառք» չստանա: Էական չէ՝ փողի՞ տեսքով են ստանում, թե՞ բենզինի, պադավատների, գործուղումների, հողատարածքների կամ այլնի: Միով բանիվ՝ պետական հիմնարկներում բոլորը կաշառակեր են՝ կամա, թե ակամա: Կաշառք տվողն էլ ո՞վ է… Նիկոլը:

Ալեն Սիմոնյանն ինձ թույլ չի տա ստել: Պարոն Սիմոնյան, այս տարիների ընթացքում ինչքա՞ն պետական կաշառք ես բաժանել իշխանական պատգամավորներին, նրանց օգնականներին ու ԱԺ աշխատակազմին: Ինչի՞ դիմաց են իշխանական պատգամավորները, քո տեղակալները, քո անմիջական աշխատակազմն այդքան հավելավճարներ ու պարգեւատրություններ ստացել: Ընտրողների հե՞տ եք հանդիպել, նրանց խնդիրնե՞րն եք լուծել, օրենսդրությո՞ւնն եք լավացրել, երկրի հզորացմա՞նն եք մասնակցել, պատերազմո՞ւմ եք զոհվել… Ի՞նչ եք արել, առհասարակ, որ բյուջեից այդքան փող եք լափել: Մի հատ Նիկոլ եք տանում-բերում խորհրդարան, որ նա ամբիոնից հիմարություններ դուրս տա, ընդդիմադիրների բերանները փակի եւ ի լուր աշխարհի հանձնարարականներ իջեցնի մյուս պետական օղակներին, թե սրանք ինչ անեն, որ հավելավճարներ ու պարգեւավճարներ, ասել է թե՝ պետական կաշառք ստանան: Եվ սա դեռ պետական կաշառք առաջարկելու երեւացող մասն է միայն:

Իսկ ինչպե՞ս է Նիկոլն աշխատում նախարարությունների ու գերատեսչությունների հետ… Միրզոյան Արոն բառի բուն իմաստով լաց էր լինում, թե տունը վարկով է պահում, հեռուստացույցը, սառնարանն ու փոշեկուլը վարկով է վերցրել… Այսօր Միրզոյան Արոյին հասնե՞լ կլինի: Էդ մարդը ո՞նց դզվեց, աշխատավարձո՞վ… Փիե՜ե՜ե՜… Դուք ասեք՝ աշխատավարձով, ես ասեմ՝ Նիկոլի հանձնարարականները կատարելով: Ի պաշտոնե այդպես էլ պետք է լիներ, նրա ղեկավարը Նիկոլն է, բայց մի՞թե քիչ են դեպքերը, երբ արտգործնախարարը հրաժարական է տալիս, երբ տեսնում է, որ ղեկավարի հանձնարարականներն այն չեն, ինչ պետք է լինեն: Արոյից հրաժարակա՞ն… Ձեւ չկա… Բա լափը, բա պետական կաշառքը, որ ոչ ոք չի կարող հայտնաբերել, քանզի Արոն օրենքով է ստանում:

Գյումրիում ի՞նչ տեսանք… Կաշառակեր էին գտել ու պիտի բռնեին: Այո, կաշառակերին պետք է բռնել, բայց դրան էլ ձեւ կա, շնորհք կա: Գյումրիում ողջ իրավապահ համակարգը ցույց տվեց, որ եկել է կաշառակեր բռնելու հանուն պետական կաշառքի, որ ստանում է ոչնչով չարդարացված բարձր աշխատավարձի, պետական պարգեւավճարների ու այլ բաների տեսքով: ՀՀ գլխավոր դատախազությունից մինչեւ ոստիկանություն, Քննչական կոմիտե, հակակոռուպցիոն մարմին ու ԱԱԾ՝ մեկ հատիկ իրավաբան չգտնվեց, որ ասեր՝ արա, էս ի՞նչ եք անում, ո՞ր օրենքով եք այս բանն անում, ո՞վ է ձեզ թույլ տվել… Գիշանգղների պես վրա էին տվել Գյումրու համայնքապետարանին, դռներն էին ջարդում, ժողովրդին ծեծում, որ այդ ժողովրդի ընտրած համայնքապետին տանեն: Նիկոլ, դու քո տված պետական կաշառքով այս ի՞նչ օրն ես գցել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը: Այնքան փող ես սրսկել սրանց մեջ, որ ուղեղներն արդեն մթագնել են այդ փողից: Նայում ես ու ապշում… Սրանք, ախր, իրենց մոր վրայով էլ կանցնեն, միայն թե ստանան էդ անտեր փողը: Ի վերջո, Սամվել Կարապետյանին տանելու ժամանակ տեսան, չէ՞, թե ինչպես մի փոքր հապաղելու համար ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը պաշտոնանկ արվեց… Ո՞վ կհամարձակվի չկատարել Նիկոլի՝ թեկուզ ամենապոզավոր հրամանը: Գիտեն, վաղը կհայտնվեն փողոցում, իսկ այնտեղ ոչ մի լավ բան չկա՝ ո՛չ պետական կաշառք, ո՛չ պաշտոն, ո՛չ պադավատ… Ոչինչ, օրվա հացը ճակատի քրտինքով վաստակելուց բացի:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am