Ֆիլիպինների նախագահի սենսացիոն հայտարարությունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ այսուհետ հանդես է գալիս նույնասեռական ամուսնությունների օգտին: Այս մասին նա հայտարարել է իր հայրենի Դավանո քաղաքում կազմակերպված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը: «Ի՞նչ կարիք կա պարտադրել բարոյականություն, որը այլեւս չի աշխատում: Ես կողմ եմ նույնասեռական ամուսնություններին, եթե դա ժամանակակից աշխարհի միտում է: Եթե դա ձեզ ավելի երջանիկ կդարձնի, ապա ես կողմ եմ», - ասել է նա:
