Աննա Կուրնիկովայի եւ Էնրիկե Իգլեսիասի երեխաները ծնվել են
TMZ-ն հայտնում է,որ ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը երկվորյակներ են ունեցել: Տղային կոչել են Նիկոլաս, իսկ աղջկան՝ Լյուսի: Երեխաները լույս աշխարհ են եկել անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում՝ Մայամիում: Կուրնիկովան վերջին շրջանում դուրս չի եկել հանրության առաջ, իսկ նրա հղիությունը գաղտնի է պահվել: 36-ամյա Կուրնիկովան եւ 42-ամյա Իգլեսիասը հանդիպում են 2002 թվականից:
