Բեմում «Նիկոլից ավելի Նիկոլ» կատարումն է․․․

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ղազախստանից ցորեն է ներմուծվում Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Վարչապետի մանիպուլյացիոն հայտարարություններին ծանոթ լինելով՝ մտածեցի, որ Վրաստանի անունը «նավսյակի» է տվել։ Պատմությունը սկսում է հիշեցնել այն իրավիճակը, երբ Ադրբեջանը փակում էր Արցախի գազի «վինծիլը»․ կարծես մոտենում ենք նույն տրամաբանությանը։

Այդ մտքին հանգեցի հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը գովասանք հղեց Ադրբեջանին՝ ասելով. «Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը հանում է սահմանափակումները իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցիկ մատակարարումների վրա։ Ես ցանկանում եմ իմ գովասանքը հայտնել Ադրբեջանի նախագահի այս քայլի կապակցությամբ և ողջունել տվյալ հայտարարությունը»։

Այսօր Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը փորձեց «Նիկոլից ավելի Նիկոլ» խաղալ։ ԱԺ նախագահի տեղակալը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, ասաց, որ ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ պարզապես հասնելու է Վրաստան և Վրաստանի տարածքով մտնելու է Հայաստան»։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը ցորենի հետ որևէ կապ չունի, և մատակարարումը իրականացվելու է բացառապես Վրաստանի միջոցով։

Այդ դեպքում ինչո՞ւ էր Փաշինյանը գովասանագիր հանձնում Ալիևին։ Կամ Ալիևը տեղյա՞կ է, որ իր երկրի տարածքը ոչ մի կերպ առնչություն չունի Հայաստան ցորեն մատակարարելու հետ։ Թե գուցե տեղյակ է ու պարզապես հիացած հետևում է «բեմի վրա նիկոլների խաղին»՝ մտքում ունենալով Արցախի «վինծիլի» իր ժամանակների փորձը։ 

Պատմությունը, ցավոք, իսկապես սկսում է հիշեցնել այն օրերը, երբ գազի ծորակը դառնում էր քաղաքական հենակետ։ Բեմում՝ Նիկոլներ, ետնաբեմում՝ վինծիլի հիշողություն։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am