«Թուրքը դու ես», «այ դուդուկ, էդքան աճել ե՞ս».«Սասնա ծռերի» նիստը լարված է անցնում.Հայկական ժամանակ

armtimes.com-ը գրում է.Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը: Մեղադրող դատախազների կողմից ապացույցները հետազոտելու ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում:  «Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա: Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որեւէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել,ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը: Ինչից հետո Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: «Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը, ինչից հետո Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»: Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը եւ Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»: Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց:  « Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց Տիգրան Մանուկյանը,ինչին ի պատասխան   դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերեւից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար: «Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am