Ստեր են և հիմարություն.ինչի մասին է խոսում Հերմինե Նաղդալյանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, ԱԺ միջանցքում լրագրողներին հաջողվեց կարճ ժամանակահատվածում Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվել, վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունների հավաստիության վերաբերյալ, համաձայն, որոնց Նաղդալյանը սնանկ է, ունի բազմաթիվ պարտքեր և չի կարողանում վճարել դրանք: «Ով նման բան ասում է, դրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզանից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն է և սուտ»։ Բացի հեռախոսավարձը չմուծելուց, լրագրողը նկատեց, որ ըստ տեղեկությունների, հսկայական գումարի տուգանքներ է եկել վարորդի կատարած խախտումների համար։ Ի պատասխն դիտարկմանը՝ Նաղդալյանն ասաց, որ իր վարորդն ունեցել է խնդիրներ և այժմ չի վարում մեքենան։
