«Սա այն չէ, ինչ մտածում եք».Իվետա Տոնոյան
«Ելք» խմբակցության անդամները, որոնց հետ էին նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից և շտապեցին «Ելք» խմբակցություն։ Հարցին, թե արդյոք նախագահի թեկնածուի հարցն են քննարկելու, պատգամավորները ժպտացին և բացասական պատասխան տվեցին։ «Սա այն չէ, ինչ մտածում եք», - ժպտալով ասաց Իվետա Տոնոյանը։
