«Ծառուկյան» խմբակցությունը`Արտակ Զեյնալյանի նախագահի թեկնածության մասին
«Ժամանակ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ խմբակցությունը չի քննարկել «Ելք»-ի առաջարկը՝ Արտակ Զեյնալյանին, որպես նախագահի թեկնածու, սատարելու վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ տեղյակ չէ՝ առաջարկը «Ելք»-ից գրավոր են ստացել, թե ոչ։ Սերգեյ Բագրատյանը նաև նշել է, որ տեսականորեն ոչինչ չի բացառվում, բայց պրագմատիկ տեսանկյունից ընդդիմության շանսերը մեծ չեն՝ անգամ միավորվելու պարագայում։ «Մենք հարգանքով ենք վերաբերում «Ելք»-ի առաջարկին՝ քննարկելու են նաև՝ մենք՝ ինքներս, առանձին թեկնածուի խնդիր դնելու ենք, թե՞ ոչ, ու որոշում ենք կայացնելու», - հավելել է վերջինս։
