Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա և ի՞նչ խնդիր է նա փորձում լուծել

Այսօր ոչ մեկի համար զարմանալի չէ, թե ինչ է կատարվում Գյումրիում:

Այս տարվա գարնանը, Փաշինյանը, մեծ վարչական ռեսուրսներ ծախսելով, չկարողացավ հասնել հաջողության Գյումրու ընտրություններում:

Նա չէր սպասում, որ ի հեճուկս իր ցանկության, գյումրեցիները պիտի ակտիվ գային ընտրատեղամասեր և քվեարկեին ՔՊ-ի դեմ:

Որից հետո առաջ եկավ «Գյումրիի ֆենոմեն» հասկացողությունը, ինչը լուրջ վտանգում էր Փաշինյանի իմիջը՝ հատկապես գալիք համապետական ընտրություններից առաջ:

Հայ հանրությունը ով մինչև Գյումրին և Փարաքարը չէր հավատում ընտրություններով իշխանությունը փոխելու գաղափարին, այդ տեղական ընտրություններից հետո սկսեց հավատալ:

Իսկ այն հանրությունը, ով հավատում է, որ կարող է փոխել ընտրությունով իշխանությունը, մահացու վտանգավոր է ցանկացած բռնապետի համար և այդ շարքում Նիկոլ Փաշինյանն բացառություն չէ:

Ինչո՞ւ հանրությունը, մինչև Գյումրին չէր հավատում, որ ընտրություններով կարող է փոխել իշխանությունը, հասկանալի է:

30 տարիների ընթացքում այս հանրությունը նման բան չի տեսել: Հասկանալի է, որ հանրության մեջ պիտի արմատավորվեր այդ գաղափարը:

Այդ իսկ պատճառով հանրությունը ավելի շուտ հավատում էր փողոցային պայքարներին, քան ընտրություններին:

Սակայն վերջին չորս տարիների ընթացքում, բոլոր փողոցային պայքարներում ընդդիմությունը պարտված է դուրս եկել:

Որից հետո Փաշինյանն ուժեղացել է, և սկսել են մեղադրել ժողովրդին, թե իբր վերջինս բարոյալքվել է և դրա պատճառով է աջակցում Փաշինյանին:

Հասկանալի է, որ այս իրավիճակում, մարդիկ հայտնվում են անհուսության վիճակում, քանզի ընտրություններին չեն հավատում, իսկ փողոցային պայքարներում պարտվում են:

Դրա արդյունքում առաջ է գալիս այն գաղափարը, որ կամ «ժողովորդն արդեն ժողովորդ չի», կամ էլ ընդդիմությունն է խայտառակ վատ կազմակերպում իր պայքարը:

Սակայն քանի որ վերլուծական միտքը Հայաստանում գրեթե զարգացած չէ, մարդիկ սկսում են հայտնվել հոգեկան ծանր վիճակներում:

Սկսում են վիրավորել ընդդիմության առանձին ներկայացուցիչներին, հավաքական ընդդիմությանը:

Մինչդեռ քաղաքագիտական իմաստով հայ հանրությունը սարսափելի անգիտության մեջ է գտնվում: Սակայն դրա մեղքը հանրությանը չէ:

Պարզապես վերջին 30 տարիների ընթացքում երկրում քաղաքական վերնախավ, որպես այդպիսին, չի կայացել:

Իշխանության վերարտադրությունը պայմանավորված չի եղել ո՛չ ընտրություններով, ո՛չ էլ կուսակցությունների դերով:

Մարդիկ համոզված են եղել, որ իշխանությունը չի փոխվելու, պարզապես ընթանում էր ձևական պայքար ընդդիմության դեմ, որի արդյունքում, երբեմն մարդիկ էին զոհվում, իսկ երբեմն միայն վիրավորվում, կամ էլ այդ ամենը ավարտվում էր եկեղեցում աղոթքով, կամ՝ ոչնչով:

Հասկանալի է, որ մարդիկ իրենց տեսածով են եզրակացություն անում:

Սակայն պետք է նշել, որ մարդկանց հույսերը միշտ արթնանում էին հենց ընտրությունների ժամանակ:

Եթե մարդկանց բացատրվեր, որ աշխարի բոլոր երկրներում նույնիսկ հեղափոխությունները կատարվել են ընտրությունների ժամանակ, մարդիկ այսչափ հոռոտեսորեն չէին վերաբերվի ընտրություններին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1789 թվականին կատարվեց ընտրությունների արդյունքում:

Առաջին և երկրորդ ռուսական հեղափոխությունները կատարվեցին. 1905-ին և 1917-ին՝ ընտրությունների արդյունքում:

Գերմանիայում նացիստները եկան իշխանության 1933-ին՝ ընտրությունների արդյունքում:

«Ղարաբաղ» կոմիտեն եկավ իշխանության 1990 թվականին՝ ընտրությունների արդյունքում:

Ուկրաինայում «նարնջագույն» հեղափոխությունը եղավ ընտրությունների արդյունքում: Վրաստանում Սաակաշվիլին իր «վարդերի» հեղափոխությունը կատարեց ընտրությունների արդյունքում՝ 2003-ին և իշխանությունը հանձնեց Իվանիշվիլուն 2012-ին՝ նույնպես ընտրությունների արդյունքում:

Եթե որևէ մեկին թվում է, թե այդ բոլոր դեպքերում իշխանությունները անցկացնում էին անթերի ընտրություններ, ապա չարաչար սխալվում են:

Նիկոլ Փաշինյանը ո՛չ Սադդամն է, ո՛չ էլ՝ Քադդաֆին, որին ընտրություններով հնարավոր չի լինի հեռացնել:

Փաշինյանը Սաակաշվիլուց ավել չէ, որ մտածենք, թե նրան հնարավոր չի լինի հեռացնել:

Մարդկանց չի կարելի հիասթափեցնել, քանզի այդ մթնոլորտի ձևավորումն է Փաշինյանի գլխավոր հույսը:

Նա շատ լավ գիտի, որ ընտրություններով որևէ հույս չունի վերարտադրվելու և դրա համար էլ նման քայլերի է դիմում, որ ցույց տա, որ իր իբր՝ «իր դեմ խաղ չկա»:

Վարդան Ղուկասյանի դեմ այս քայլը նպատակ ունի հուսահատեցնել Վաղարշապատի բնակիչներին, որ միևնույն է, ձեր հույսերը մի կապեք ընդդիմության հետ, քանզի դրա արդյունքում, այդ ընդդիմադիր տեղական լիդերները կա՛մ կգնդակահարվեն, կա՛մ էլ կձերբակալվեն:

Սա է Փաշինյանի գլխավոր նպատակը՝ դիմելով Գյումրիի գործողություններին:

Իսկ ընդդիմությունը պիտի գիտակցի, որ մինչ ընտրությունները պիտի պատշաճ մակարդակով պատրաստի հանրությանը, որպեսզի ընտրությունների արդյունքում մաքսիմալ «թավշյա» ձևով հեռացվի այս իշխանությունը:

Իսկ ինչպե՞ս ընդդիմությունը պիտի պատրաստի հանրությանը, որ ստանա դրական արդյունք ընտրություններում, արդեն առանձին խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 923 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am