Հնարավոր է` Մխիթարյանը խաղա.Մոուրինյու
«Կազմում փոփոխություններ կմտցնեմ, բայց մենք պետք է լրջորեն մոտենանք այս խաղին: Հնարավոր է` Մխիթարյանը մեկնարկային կազմում դաշտ դուրս գա: Դաշտում բոլորի համար տեղը չի բավականեցնի: Պահեստայինների նստարանին ևս պետք է հավասարակշռություն պահպանել»,- «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել անգլիական լիգայի Գավաթի` «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին:
