Ֆրանսիայի մզկիթները կազմակերպել են «բաց դռների օր»
Հարյուրավոր ֆրանսիական մզկիթներ բացել են իրենց դռները, որպեսզի բոլոր ցանկացողներին և իսլամից հեռու այցելուներին ցուցադրեն իրենց կառուցվածքի սկզբունքները, հայտնում է BBC-ն: Ինչպես ասում են իմամները, այդ միջոցառման նպատակը հասարակության մեջ մուսուլմանների նկատմամբ նախապաշարմունքները ցրելն է: Իսլամի գծով ֆրանսիական խորհուրդի ղեկավար Աբուար Քբիբեշը ընդգծել է, որ իր կազմակերպությունը ցանկանում է հիշեցնել ազգային համերաշխության զգացմունքի մասին, Charlie Hebdo խմբագրատան վրա անցյալ տարի տեղի ունեցած հարձակումից հետո, և նպաստել ֆրանսիական միահամուռ ազգի կազմավորմանը:
