Երուսաղեմի հարցը՝Էրդողանի ու Մեյի սեղանին
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր: Էրդողանն ու Մեյն անդրադարձել են նաև Երուսաղեմի խնդրին՝ նշելով, թե խաղաղության գործընթացի համար պետք են բոլոր կողմերի ջանքերը: Նրանք ընդգծել են, որ պետք է զերծ մնալ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող քայլերից:
