Գագիկ Ծառուկյանն ու արաբ շեյխերը լուրջ դժգոհություններ են առաջացրել
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ: Նրանց թվում Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ շեյխ Զայդ ալ Նահայանի ավագ որդին: Նշվում է, որ շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը: Ինչպես գրել են՝ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները, սակայն այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում:
