Ուսանողները շարունակում են հացադուլը
Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանը, շարունակում են հացադուլը:
Հիշեցնենք,որ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վերսկսել են պայքարը, նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունները անպտուղ են անցել, իրենց առաջարկները չեն ընդունվել։ Ուսանողները որոշել են չհանձնվել և ծայրահեղ քայլերի դիմել մինչև հաշվի նստեն իրենց պահանջի հետ։ Նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրա Ավագյանը փակվել են Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հայտարարել անժամկետ հացադուլ։
