Մոուրինյոն թուրքերից փող ա առնում, որ Հենոյին չխաղցնի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մանկուց ծնողներս իմ մեջ մի համոզմունք են դաստիարակել, և այդ դասի համար ես նրանց առանձնահատուկ շնորհակալ եմ: Այդ դասը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Քո ուսուցիչները, քո ղեկավարները, քեզ շրջապատող մարդիկ, բոլոր նրանք, ումից այսպես թե այնպես կախված է ճակատագիրը, կարող են քեզ չսիրել, կարող են նախանձել, խանդել, քո մեջ թերություններ փնտրել, ուռճացնել քո վրիպումները և այլն: Բայց եթե դու լինես քո ուսման, քո գործի մեջ շատ լավը, ապա նրանք ստիպված կլինեն ընդունել քո արժանիքները: Պայմանականորեն ասած՝ եթե դու դասդ պատասխանում ես «4»-ի, նրանք կարող են քեզ «3» նշանակել, բայց եթե դու դասդ գիտես «5+»-ի, նրանք քեզ չեն կարող «5» չդնել»: Եթե մենք մանուկ հասակից երեխաների մեջ ներդնենք այն համոզմունքը, որ բոլոր տեսակի մեծ ու փոքր ձախողումների համար պատասխանատու են միմիայն իրենք և էլ ուրիշ ոչ ոք, մենք, վստահ եմ, կապրենք այլ երկրում: Այսօր ողջ հայ ազգը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ տաղանդավոր, աշխատասեր, բոլոր առումներով օրինակելի երիտասարդի ճակատագիրը: Ասում են, «Մանչեսթերի» մարզիչ Մոուրինյոն քեն է պահել մեր ֆուտբոլիստի հանդեպ և հիմա «մուռ է հանում», որ Մխիթարյանն իրեն՝ Մոուրինյոյին, լավագույն մարզիչ չի ճանաչել: Դրա համար էլ հայ ֆուտբոլիստին դուրս է բերել հիմնական կազմից: Հավատում եմ: Բայց եկեք հարցին հակառակ կողմից նայենք. եթե Հենոն ցույց տար բացարձակ, անգերազանցելի, թիմին էական օգուտ բերող խաղ, միթե Մոուրինյոն չէր զսպի իր վատ, քինախնդիր բնավորությունը և չէր ձգտի, որ Մխիթարյանի խաղը փառք բերի թե՛ «Մանչեսթերի» մարզչին և թե՛ իր ղեկավարած թիմին: Չեմ կասկածում, որ ինքը՝ Հենոն, դա բոլորից լավ է հասկանում, և դա նրա հետագա հաջողությունների գրավականն է «Մանչեսթերում» կամ որևէ այլ առաջատար թիմում: Երկրպագուներին դա դժվար է բացատրել: (Հիշում եմ, մոտ երկու տարի առաջ մեկից լսել էի՝ «Մոուրինյոն թուրքերից փող ա առնում, որ Հենոյին չխաղցնի»): Դա հայաստանյան մտածողության առանձնահատկությունն է, որի ձևակերպումը հետևյալն է. «Ես կդառնայի հաջողակ գործարար (դերասան, գիտնական, լրագրող, հացթուխ, «խադավիկ»), բայց ինձ խանգարում են «էս երկիրը», «էս կառավարությունը», «էս անարդարությունները», անմիջական շեֆս, գործընկերներս, Հայաստանի աշխարհագրական դիրքը, 100 տարի առաջ թուրքերի գործած ցեղասպանությունը»: Կարճ ասած, իմ անհաջողությունների համար պատասխանատու են բոլորը՝ բացի ինձնից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am