Սերժ Սարգսյանը հարցազրույցում երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին սպասվող մոդուլյացիաների մասին

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը: Ու մինչ միս ու արյուն կստանա անվտանգության նոր հայեցակարգը, փոքրիկ հետահայաց նետենք նախկին դոկտրինին, ասելու, որ 2007-ին այն ինչ-որ առումով դարձավ նախագահության գնացող Սերժ Սարգսյանի այցեքարտը, նախ` դրսի, ապա եւ` ներսի համար. հիշենք` բազմակողմանի ինչ քննարկումներ էին ընթանում բոլոր մակարդակներում` ԵՊՀ-ում. ԳԱԱ-ում, ԱԺ-ում` ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանների մասնակցությամբ, որոնց համար ամենաէականը հայաստանյան «կուրսի» ընտրության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների «անվտանգության», հայ-թուրքական հարաբերությունների հարցերն էին. այս առումով Սերժ Սարգսյանի բեմելը նրանց չհիասթափեցրեց, էական բոլոր հարցերը տեսական լուրջ արտացոլում էին գտել ծավալուն փաստաթղթում, ընդ որում` դոկտրինի վրա աշխատել էին ոչ միայն հայաստանյան «ակսակալները», այլեւ դրսի լուրջ մասնագետները: Ու հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ մեկ էլ ու նման կարեւորագույն` անվտանգության դոկտրինի նորացման իրապես հրատապ խնդրին այսպես ուշացմամբ անդրադարձ եղավ, երբ, դիցուք, նույնքան կարեւոր, բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներն իրենց ընթացքի կեսին են հասել: Կարծում ենք` պատճառը մեկն էր` սպասումը, թե ինչպիսին կլինի ստորագրված ԵՄ համաձայնագիրը: Ընդ որում` սահմանադրության փոփոխությունն ինքնին եւս անվտանգության դոկտրինի փոփոխության առաջին ծիծեռնակն էր, որպես նույն դոկտրինի «բնական» փոփոխության մոդիֆիկացիա: Այս ամենից հետո արդեն հեշտ է «շարել-տեղակայել» անվտանգության մնացյալ անհրաժեշտ բաղադրիչները, առաջին հերթին` Արցախի մասով: Ի դեպ, Սերժ Սարգսյանի վերջին` բավականին անհետաքրքիր հարցազրույցի «ամենակրակոտ», ամենաէական եւ անվտանգային մասը հենց Արցախին էր առնչվում. «չխոսկան» Սերժ Սարգսյանը, իրեն ոչ հատուկ գաղտնասացությամբ, երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին առաջիկայում արցախյան գծում սպասվող հայաստանյան անվտանգության մոդուլյացիաների մասին. նա ասաց, որ առաջիկայում «է՛լ ավելին է լինելու»: Խնդիրը, հիշենք, առնչվում էր վերջին մեկուկես տարում սահմանների լրջագույն ամրակայմանը, դիվերսիաների բացառմանը, հետաքննիչ սարքերի տեղակայմանը: Դոկտրինին առնչվող հաջորդ էական խնդրին եւս գործնական-միջանկյալ պատասխան է տրվել: Այո, խոսքն այս անգամ հայ-թուրքական հարաբերություններին, նաեւ` արձանագրություններին է վերաբերում: Սերժ Սարգսյանը, որն իր նախագահական բեմելը սկսել էր նաեւ այս փաստաթղթից, իր հետեւից փակում է, այսպես ասած, «անվտանգության» այդ վարագույրը, մասամբ դրսեւորելով «խարակտեր», ինչը վաղուց էր անհրաժեշտ ոչ միայն այն պատճառով, որ սուլթան Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում, այլ որ Հայաստանի դիրքերն այսօր դա թույլ են տալիս: Մի խոսքով` փորձագետները, բոլոր կարգի գուրուներն առաջիկայում իրենց կյանքը չեն խնայի «հանուն անվտանգության նոր դոկտրինի» եւ կանեն առաջարկներ` ի տեղի, ի խելքի: Թույլ տանք նրանց ինքնադրսեւորվել, քանզի տարածաշրջանը` ռեւանշի հասած Սիրիան, գրեթե գերտերության վերածված Չինաստանը, սեփական խենթացումները աշխարհի վրա փորձարկող «Հյուսիսային Չընը» եւ այդ ամենի արարքում «ողբերգակ մաչոյի» յուր կերպարով «աշխարհը սանձող» Վլադիմիր Վլադիմիրովիչն այդ հնարավորությունը լիուլի տալիս են: Իսկ մենք անդրադառնանք մեկ շատ նուրբ հարցի եւս. Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում ահաբեկչության երեք-չորս դիպված է եղել: Սա արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա», այլ հոգեբանական վիճակագրություն է, ընդ որում` արմագեդոնյան, ու չենք կարծում, թե անվտանգության սպասվող, թեկուզ համապարփակ դոկտրինը խորքային պատասխան կունենա այս հարցին: Սակայն «ձգտել» մտածողության-փիլիսոփայության փոփոխության, այդ նիշից սկսել եւ դրա վրա կառուցել ողջ ատաղձը, կարծում ենք, ոչ թե անհրաժեշտ, այլ խիստ պարտադիր է: Եվ փաստաթուղթ ստեղծողները պետք է զորեն ու անեն դա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am