Բրիտանական դեսպանատան աշխատակցուհին բռնաբարվել ու խեղդամահ է արվել
Բեյրութում բրիտանական դեսպանատան ածխատակցուհի Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռեբեկա Դայքի առեղծվածային մահը ցնցել է. BBC-ն, հղում անելով լիբանանյան ոստիկանությանը, հայտնում է ,որ Ռեբեկայի դին հայտնաբերվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ճամփեզրին։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ կինը մահվանից առաջ բռնաբարվել է, իսկ հետո խեղդամահ արվել, հայտնել է տեղի ոստիկանության բարձրաստիճան սպան։ Տեղեկությունը ճշտվում է։
