Ուսուցչի աշխատավարձի կրճատման մասին լուրերն անհիմն են. իսկ ի՞նչ կլինի 2019 թվականին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ուսուցիչների շրջանում տեղեկություններ են տարածվում, որ 2018 թվականի հունվարից իրենց վճարվող աշխատավարձերը կրճատվելու են 5 հազարական դրամով, ինչը եւ չափազանց մտահոգել է նրանց: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, պատասխանելով խնդրի վերաբերյալ մեր հարցմանը, ասաց. «Ես չգիտեմ՝ այդ լուրերը որտեղից են տարածվել: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել, որ նախարարությունում նման հարց չի քննարկվել»: Կրթության ոլորտի տարբեր պատասխանատուներ, այդ թվում՝ նախարար Լեւոն Մկրտչյանը, ավելի վաղ հայտարարել են դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւի անցնելու մտադրության մասին: Նշվում էր, որ այդ ամենի արդյունքում նաեւ պետք է սահմանվի ուսուցչի բազային աշխատավարձ, որպեսզի դրա չափը կախված չլինի աշակերտների թվից: Դպրոցներն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են ըստ աշակերտների քանակի: Շեշտադրվում էր, որ այդ սկզբունքը անարդարության պատճառ է դառնում, որովհետեւ միեւնույն աշխատանքը կատարող ուսուցիչներից մեկը վարձատրվում է համեմատաբար բարձր, մյուսը՝ ցածր: Միեւնույն ժամանակ չէր բացառվում, որ հավասարության ապահովման ընթացքում հնարավոր է ընտրվի երկու աշխատավարձի միջինացված տարբերակը: Այսինքն՝ մեկի աշխատավարձը նվազի, մյուսինը՝ բարձրանա: Աշոտ Արշակյանն ասաց, որ դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւը դեռ քննարկաման փուլում է, հետեւաբար դրանից բխող որեւէ փոփոխություն չկա: «Այդ բանաձեւը որեւէ կապ չունի ներկայիս գործող ֆինանսավորման հետ: Այն դեռ չի կիրառվում, ինչի՞ մասին է խոսքը»,- նկատեց հանրակրթության վարչության պետը: Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձի չափը 2018 թվականի հունվարից ոչ մի փոփոխության չի ենթարկվելու, նա պատասխանեց. «Այո, այդպիսի հարց չի քննարկվել»: «Ուսուցչի աշխատավարձն, առհասարակ, ձեւավորվում է դպրոցում: Հնարավոր է ինչ-որ մի դպրոցում մի ուսուցչի աշխատավարձ, ժամաքանակի հետ կապված, նվազել է: Եթե մասնավոր դեպք է, ասեք՝ որ դպրոցն է, քննարկենք, հասկանանք պատճառը»,- առաջարկեց ԿԳՆ պաշտոնյան»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am