Եկեղեցու խախտումը ընկալվում է որպես ոչնչացման վտանգ

Նիկոլ Փաշինյանի արածը այնքան էժանագին սցենար ունի, որ ոչ մի բանի չի դիմանում։ Այնպես է ցույց տալիս, որ իբր ինքը տեղյակ չի, թե ինչ է կատարվում՝ ում են ձերբակալում, ում հետևից են գնում։ Մոռանում է, որ հետքերը դեռ թարմ են, երբ հայհոյում, ահաբեկում էր եկեղեցու առաջնորդին , որպեսզի հրաժարվի կաթողիկոսությունից։ Դրանք փաստեր են, որոնք հետո իրար են գումարվելու և իր իշխանության ողջ պատկերը ներկայացնեն։ Նրա ողջ արածը փուչիկներ են, որոնք կարճաժամկետ հաճույքի համար փչում է, բայց դե, փուչիկ են, կամ պայթելու, կամ շունչները փչելու են։ Ուզում եմ հասկանալ՝  կաթողիկոսին փոխելով, պետությունը ուժեղանալու՞ , թե թուլանալու է։

Ոչ մի փաստարկ չի կարող  բերվել, որ դրանից մեր պետությունը ուժեղանալու է։ Առաջին անգամ չի այս իշխանությունը   պետական ինստիտուտ փլուզում՝ ազդեցիկ մարդկանց մեկուսացնելով ու ցույց տալով, որ անհատներից է ազատվում։ Եկեղեցին այդ կառույցը չի։ Եկեղեցու խախտումը մարդիկ ընկալում են որպես  ոչնչացման վտանգ։  Դա միայն հավատ, արժանապատվություն, հոգևոր արժեքներ չի։ Դա անվտանգություն է, պաշտպանություն ու եթե ուզում ես իմանալ  մոր կաթ։ Սրբազաններին փակի տակ պահելով, հոգևոր մարդուն զրկում եք մոր կաթից , որ ծնված օրից ստանում ու իրեն ապահով է զգում։ Դուք իշխանության եք եկել, որ առաջին հերթին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովեք։ Ոչ թե թշնամու հետ սինխրոն հային կտրեք իր սնուցումից։

Եկեղեցու խախտումը  հասարակության շրջանում  անվստահություն, անկայունություն, պառակտում  մտցնել է՝ քահանային հանելով իրեն օծողի դեմ․․․ Թիմակիցդ ասում է գործ տալը վեհ գործ է։ Մեջբերումս բառացի չէ։ Ես էդ վիզը ծուռ քահանային չեմ մեղադրում, վաղը նրան էլ եք փուռը տալու։  Լավ, ինչքա՜ն կարելի է թշնամու սրտով անել, թշնամուն ուրախացնել։ Կաթողիկոսին պաշտոնանկ անելով,  երկիրը քայքայման ռիսկի տակ է դրվում։ Փլուզվում է մեր պետությունը, չասե՞ն․․․Ասողին ինչու՞ եք ձերբակալում, որ բոլորս միասին մնանք փլատակների տա՞կ։  Ասենք՝ մանկապարտե՞զ ես վերանորոգում, դասախոսությու՞ն  ես կարդում․․․  Ախր մարդիկ  բաց աչքերով տեսնում են, որ մեր Տան հիմքը նստում, Տունը փլվում է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am