Հայտնի է Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները  եւ իշխանական քարոզչամեքենան թեպետ  փորձում են կատարվածը ներկայացնել որպես վենդետա, սակայն Փարաքարի նախկին համայնքապետ Վ. Գրիգորյանի հարազատների ու համագյուղացիների կողմից օրերս անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են բազմաթիվ կարծիքներ, որ չեն հավատում վենդետայի վարկածին ու պնդում են, որ սպանությունը իշխանության ձեռքի գործն է։ 

Այս գործով հիշեցնենք՝ երկու կալանավորված կա՝ նախկին համայնքապետ, ՔՊ–ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը, որի եղբայրն այս տարվա փետրվարին սպանվել էր, երբ համայնքի ընտրություններից առաջ քաղաքական կրքերն այնքան էին շիկացել Ախտոյանների ու Գրիգորյանների միջեւ, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ռազբորկային ներգրավվել էին ռասնյակ անձինք, այդ թվում սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, որը սակայն քննությամբ վկայի կարգավիճակ ունի։
Իշխանական վարկածն այն է, որ սպանության պատվիրատուն Նարեկ Օհանյանն է, որը իբր եղբոր վրեժն է լուծել, իսկ կատարողը մեկ այլ ձերբակալված՝ Գեւորգ Հարությունյանը՝ նրանց ընկերը։

Սակայն, արդեն հայտնի տեղեկություն է, որ Մհեր Ախտոյանը դեպքից տասն օր առաջ հեռացել է Հայաստանից ու մինչ օրս չի վերադարձել, ինչը կասկածի տեղիք է տալիս: Ի դեպ, Ախտոյանը ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է, մենք հրապարակել էին նրանց համատեղ լուսանկարը, որում նաեւ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամն էր: Ավելին՝ տեղեկացանք, որ իշխանություններին հայտնի է, թե որտեղ է Մհեր Ախտոյանը, մեզ ասացին, որ նա Մոլդովայում է,  իշխանություններն այդ մասին իմացել են առաջին իսկ օրվանից, բայց տարօրինակ կերպով քայլեր չեն ձեռնարկել գլխավոր կասկածյալին Հայաստան վերադարձնելու համար։

hraparak.am

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am